«Դու թագուհի ես, որը մեծացրել է մինի թագուհիների». Քարդաշյանների մայրը տոնել է ծննդյան 64-ամյակը (լուսանկարներ, տեսանյութեր)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ, Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջեները երեկ տոնել է ծննդյան 64-ամյակը: Իրապատում շոուի աստղի ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները, գրում է Daily Mail-ը:
«Քրիսը Քարդաշյան-Ջեներ ընտանիքում յուրահատուկ դերակատարություն ունի. նա ոչ միայն հանդիսանում է իր երեխաների մենեջերը, այլ նաև ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի պրոդյուսերն է»,- գրում է աղբյուրը:
Առցանց հարթակում իր ծննդյան բարեմաղթանքն ու շնորհակալությունն է հայտնել Քրիս Ջեների ավագ դուստրը՝ Քորթնին, ապա՝ Քլոեն, Քիմը և մյուսները:
39-ամյա Քիմ Քարդաշյանն Instagram-ում գրել է. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է: Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես: Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգալ քո 6 երեխաների, միլիոնավոր թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում է»:
Շնորհավորանքներին է միացել նաև Քայլի Ջեները, որը մորն իր շքեղ մեքենայով զբոսանքի է տարել և պարբերաբար տեսանյութեր հրապարակել:
Քորթնի Քարդաշյանն իր մանկությունից մոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհակալ եմ ինձ հիանալի մանկություն պարգևելու համար»:
«Դու կյանքը կատարյալ, սիրով ու երջանկությամբ լի ես դարձնում: Դու ստիպում ես ինձ հավատալ, որ կարող եմ ամեն ինչ անել: Դու թագուհի ես, որը մեծացրել է մինի թագուհիների»,- իր հերթին, գրել է Քլոե Քարդաշյանը:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները