Բրեդլի Կուպերն ու նրա դուստրը Նյու Յորքի փողոցներում զբոսնել են տարեց կնոջ հելոուինյան կերպարներով (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը և նրա երկամյա դուստր Լեա դը Սեն Շեյք Կուպերը հինգշաբի Նյու Յորքի փողոցներում զբոսնել են տարեց կնոջ հելոուինյան կերպարներով, գրում է Daily Mail-ը:
44-ամյա Բրեդլին տարեց կնոջ կերպար ստանալու համար կրել է լայն, վարդագույն շրջազգեստ, սպիտակ վերնաշապիկ ու շագանակագույն կանացի վերնազգեստ և, որ ամենակարևորն է, մոխրագույն կեղծամ: Փոքրիկ Լեան նույնպես կեղծամ և երկար ու ծաղկավոր զգեստ է կրել:
Աղբյուրը գրում է, որ աղջիկը կենսուրախ տրամադրություն է ունեցել, ցատկոտել ու այսուայն կողմ է վազվզել: Բրեդլին ձեռքում պահել է Լեայի կոնֆետների տոպրակը:
Ավելի վաղ փոքրիկին նկատել էին մոր՝ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ՝ «Մինի Մաուսի» միանման զգեստներով:
Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերն ու ռուսական արմատներով հայտնի մոդել Իրինա Շեյքը հունիսին բաժանվել էին 4 տարվա համատեղ կյանքից հետո:
44-ամյա դերասանն ու 33-ամյա սուպերմոդելը սկսել էին հանդիպել 2015 թվականից, 2017 թվականի մարտին լույս աշխարհ էր եկել նրանց դուստրը՝ Լեան:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները