Բազմախնդրությունը 40 տոկոսով նվազեցնում է ուղեղի արդյունավետությունը
Բազմախնդրությունը կարող է 40 տոկոսով նվազեցնել արտադրողականությունը, համարում են հետազոտողները։ Իսկ հիմա նաեւ ուղեղի սկանավորումն է ապացուցել այս պնդումը ու ցույց տվել, թե ինչու է այդպես։ Մի գործունեությունից մյուսին անցնելը խոչընդոտում է ուղեղի գործունեությանը։ Դա ավելի է վատացնում վերջնական արդյունքը, քան եթե մենք կենտրոնանայինք մեկ խնդրի վրա, հայտնում է Planet-today–ը։
Նեյրոկենսաբան ու հետազոտության համահեղինակ բժիշկ Լիրո Յայաասկելայնենն ասել է «Մենք օգտագործել ենք մագնիս- ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ հետազոտության մասնակիցների ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը չափելու համար, երբ նրանք դիտում էին կարճ հատվածներ «Աստղային պատերազմներ», «Ինդիանա Ջոնս» ու Ջեյմս Բոնդ» ֆիլմերից»։
Երբեմն այդ հատվածները 50 վայրկյան էին տեւում, երբեմն էլ դիտումը շարունակվում էր 6․5 րոպե։
Սկանավորումը հետեւել է ուղեղի այն հատվածներին, որոնք կարեւոր են տեսածն ու լսածը ըմբռնելու համար։ Արդյունքները ցույց են տվել, որ ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, երբ նույն պահին միայն մեկ խնդիր է կատարում։ «Հեշտ է հայտնվել բազմախնդրության ծուղակի մեջ, բայց դրանից մեր արդյունավետությունը նվազում է, ինչն առաջացնում է սթրես։ Երկարատեւ լարումը խանգարում է մտածելուն ու մտապահելուն»,- ասում է բժիշկը։
Ըստ մասնագետի, սոցիալական լրատվամիջոցները այս առումով շատ մտահոգիչ են։ «Սոցիալական մեդիան իրականում ոչ այլ ինչ է, քան բազմախնդրություն, մի քանի զուգահեռ սյուժեներով ու խնդիրներով։ Ուղեղի համար սոցիալական մեդիան ծանրաբեռնվածություն է»։
Բազմախնդրությունը կարող է նույնիսկ փոխել ուղեղի կառուցվածքը, 2014-ին արված հետազոտությունը ցույց էր տվել, որ նոութբուքերի, հեռախոսների ու մուլտիմեդիա սարքերի միաժամանակյա գործածումը կարող է կրճատել մեր ուղեղի կարեւոր կառուցվածքները։
Այն ժամանակ նեյրոֆիզիոլոգները առաջին անգամ հայտնաբերել էին, որ միաժամանակ մի քանի սարք գործածողների մոտ ուղեղի այն մասում, որը պատասխանատու է մտավոր ու զգացմունքային վերահսկողության համար, մոխրագույն նյութը նվազ խիտ է։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի