Չինական հիվանդանոցի աշխատակիցները վաճառել են հայտնի երգչին միացված կաթիլայինի ասեղները. 11 անձ աշխատանքից հեռացվել է
Չինական հիվանդանոցում 11 անձ է աշխատանքից ազատվել՝ չին-սինգապուրցի փոփ երգիչ Լին Ցզյունցզեին միացված կաթիլայինի ասեղների վաճառքի պատճառով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Paper-ին:
Շաբաթ օրը երգիչը Չժենցզյան քաղաքային շրջանում ունեցած համերգից հետո գնացել է քաղաքի հիվանդանոց՝ մրսածության պատճառով: Այնտեղ երգչին կաթիլային են միացրել: Ինչ-որ մեկը սկսել է երգչին միացված կաթիլայինի համար նախատեսված ասեղներն ու ներարկման լուծույթները վաճառել:
Չժենցզյանի հիվանդանոցը հայտարարել է, որ միջադեպից հետո աշխատանքից ազատել է դեպքի հետ կապ ունեցող 11 անձի:
Լին Ցզյունցզեն Ասիայի ամենաբարձր վարձատրվող երգիչներից մեկն է համարվում: Նա 11 ալբոմ ունի: 2007 թվականին երգչի անունը ներառել են Գինեսի ռեկորդների գրքում՝ 2 ժամ 5 րոպե ժամանակահատվածում 3052 ձայնասկավառակ ձայնագրելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները