Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրա Կանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. Քարնի Որքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներից Շումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետո Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել Ստորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով 2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ Չինական նոր ռազմական դրոնը 100 տոկոս ճշգրտություն է ցուցադրել փորձարկումների ժամանակ Կաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համար FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունը Արարատ Միրզոյանը մեկնում է Ստրասբուրգ Հնդկաստանի համաշխարհային կարևորությունը աճում է. Ֆոն դեր Լեյեն

Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլելՍտորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՉինական նոր ռազմական դրոնը 100 տոկոս ճշգրտություն է ցուցադրել փորձարկումների ժամանակԿաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համարFITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունըԱրարատ Միրզոյանը մեկնում է ՍտրասբուրգՀնդկաստանի համաշխարհային կարևորությունը աճում է. Ֆոն դեր ԼեյենՄեկ օր ենթակա աշխատակցի դերում.Պարեկային ծառայության պետը՝ կարգախմբի անդամԲոլոր ամերիկացիների համար կրակոցները Մինեսոթայում պետք է տագնապի ազդանշան լինեն. ՕբամաԱպրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանից դեպի ԵՄ արտահանումն աճել է 9,2%-ով․ ՊապոյանՀրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքումՀարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետոՀռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն ՈւկրաինայումՖիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներԻ՞նչ են փնտրում հայաստանցիներըՈստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջությունԻսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. NaharnetՊետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ովԳորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. ՈստիկանությունՋրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքումՄյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. ԱվինյանԹուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներն անկարգությունների ժամանակ 30 000 զոհի մասինՇնորհավորում եմ մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին պատմական խաղաղության ձեռքբերման համար. Գեորգի ԳախարիաՀամատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանը՝ ՄոդիինԱմերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե հարձակվեն Իրանի վրաԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվելՍլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանըՆերկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ ԱդամսԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՆռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածՀունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ ԱրեյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայիցՄառախուղ եւ առանց տեղումների եղանակ«Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ AxiosԲոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է ԶելենսկինՀանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց ենԲուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է
Թոփ-լուրեր

Թերացե՞լ եք, ձախողվե՞լ եք՝ հեռացեք

Մի իշխանություն, որը եկել էր երկրում փոփոխությունների հիմքերը դնելու եւ հեռանալու համար, մի իշխանություն, որը եկել էր Սահմանադրությունը փոխելու եւ գերվարչապետական համակարգը վերացնելու, նոր ընտրական օրենսգիրք ընդունելու, մեզ ռեյտինգային համակարգից ազատելու համար, մի իշխանություն, որը պետք է ընտրացուցակները կարգի բերեր եւ կուսակցությունների մասին օրենք մշակեր, այսօր կառչել է աթոռներից եւ հեռանալու մասին լսել չի ուզում, երբ ձախողել է բոլոր ոլորտները։

Մեկ տարին լիովին բավական էր այս ամենն իրականացնելու համար, բայց դրա փոխարեն կեսմիլիոնանոց ուղեւորություն ԱՄՆ, որից մեր երկիրը ոչինչ չշահեց, երկու միլիոն դոլար՝ կառավարական ամառանոցը վերանորոգելու համար, մեկ միլիոն դոլար զրահապատ երկու մեքենա գնելու համար, ծածուկ եւ գաղտնագողի պայմաններում նախարարների աշխատավարձերի բարձրացում, երբ երիտասարդները սուպերմարկետներում լումաներ են ստանում, առաքիչները կոպեկներ, իսկ շինարարները մի կերպ օրվա հացը։

Տնտեսական ոլորտում ոչ մի էական հաջողություն, ընդհակառակը՝ ձախողումներ։ Չե՞ք հավատում՝ հարցրեք բարձրակարգ տնտեսագետներին։ Մրցակցային դաշտում ոչ մի փոփոխություն։ Կրկին արտոնյալներ, կրկին հովանավորչություն։

Այս ամենի անգամ տասը տոկոսը բավարար է, որ կառավարությունը խոհեմաբար հեռանա։ Հեռանա հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի։ Մեր երկիրն այնքան ռեսուրս չունի, որ շարունակի հետեւել հերթական ձախողումներին։ Ի դեպ, դեռ արտաքին քաղաքականությունում արձանագրվող ձախողումներին չեն անդրադառնում, դեռ քաղբանտարկյալների մասին չենք խոսում։

Թերացե՞լ եք, ձախողվե՞լ եք, ապա ո՞ւմ եք սպասում։ Հեռացեք, քանի դեռ շատ ուշ չէ։ Որեւէ տեղ գրված չէ, որ ով գա իշխանության պետք է կառչի աթոռներից, կառավարական ամառանոցը համարի պապական տուն, իսկ նստավայրը՝ հոր ժառանգություն։

1990 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայի նման երկիրը վեց ղեկավար է փոխել, Ճապոնիան՝ 44, իսկ Իտալիան 17 անգամ։ Փոփոխությունները եղել են հանուն երկրի, հանուն պետության։ Եղել են բազմաթիվ արտահերթ ընտրություններ անգամ, մեզ համար, չնչին, ոչ էական պատճառներով։ Հիմա դուք ձախողվել եք բոլոր ոլորտներում, որեւէ խոստում չեք կատարել, ընդհակառակը, ավելացրել եք խնդիրներ, երկրում վերականգնել 1937-ականների շունչը։

Հեռանալու, ճամպրուկները հավաքելու ճիշտ ժամանակն է։ Ի դեպ, մեզնից լավ գիտեք ձեր իրական վարկանիշը։ Այն բավական բարձր է, եւ եթե արտահերթ ընտրությունները կայանան հիմա, ապա դեռ կարող եք 15-20 տոկոս հավաքել։ Կես տարի հետո այդ թիվը տասն անգամ պակաս է լինելու։

Վարդան Մխիթարյան

Top-News.am