Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրա Կանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. Քարնի Որքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներից Շումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետո Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել Ստորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով 2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ Չինական նոր ռազմական դրոնը 100 տոկոս ճշգրտություն է ցուցադրել փորձարկումների ժամանակ Կաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համար FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունը Արարատ Միրզոյանը մեկնում է Ստրասբուրգ Հնդկաստանի համաշխարհային կարևորությունը աճում է. Ֆոն դեր Լեյեն

Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլելՍտորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՉինական նոր ռազմական դրոնը 100 տոկոս ճշգրտություն է ցուցադրել փորձարկումների ժամանակԿաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համարFITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունըԱրարատ Միրզոյանը մեկնում է ՍտրասբուրգՀնդկաստանի համաշխարհային կարևորությունը աճում է. Ֆոն դեր ԼեյենՄեկ օր ենթակա աշխատակցի դերում.Պարեկային ծառայության պետը՝ կարգախմբի անդամԲոլոր ամերիկացիների համար կրակոցները Մինեսոթայում պետք է տագնապի ազդանշան լինեն. ՕբամաԱպրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանից դեպի ԵՄ արտահանումն աճել է 9,2%-ով․ ՊապոյանՀրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքումՀարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետոՀռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն ՈւկրաինայումՖիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներԻ՞նչ են փնտրում հայաստանցիներըՈստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջությունԻսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. NaharnetՊետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ովԳորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. ՈստիկանությունՋրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքումՄյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. ԱվինյանԹուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներն անկարգությունների ժամանակ 30 000 զոհի մասինՇնորհավորում եմ մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին պատմական խաղաղության ձեռքբերման համար. Գեորգի ԳախարիաՀամատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանը՝ ՄոդիինԱմերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե հարձակվեն Իրանի վրաԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվելՍլավյանսկում ուկրաինական դրոնները գրոհել են նավթավերամշակման գործարանըՆերկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ ԱդամսԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՆռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածՀունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ ԱրեյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայիցՄառախուղ եւ առանց տեղումների եղանակ«Մենք շատ մոտ ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը»․ AxiosԲոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է ԶելենսկինՀանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց ենԲուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է
Հայաստան

Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքը խնդրահարույց է. քրեական նորմն անորոշ է և մարդու իրավունքի լրջագույն հարց է բարձրացնում. փաստաբան Արա Ղազարյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ «Իշխանությունը յուրացնելը» հատկանիշներով ներկայացված մեղադրանքը խնդրահարույց է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ նշելով, որ ամբողջ գործընթացն, ընդհանրապես, տարօրինակ է իր համար:

«Դա մի հոդված է, որը երբեք չի կիրառվել Հայաստանում, և նույնիսկ իրավակիրառողները, այսինքն՝ դատարանները, քննիչները, դատախազները, երբեք այդ հոդվածով չեն աշխատել: Իրենք չունեն անհրաժեշտ ուղեցույցներ, նախադեպեր դոկտրինալ մեկնաբանություն»,- նշեց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, իսկ հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարել էր նրան կալանավորելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Արա Ղազարյանն ընդգծեց, որ, որպես կանոն, սահմանադրական կարգը տապալելու, պետական իշխանություն յուրացնելու հիմնական հատկանիշ դիտարկվում է բռնության կիրառումը:

«Մենք ունենք հոդված, որտեղ և՛ բռնության մասին է խոսվում, և՛ նշվում է՝ «այլ եղանակով»: 300-րդ հոդվածի առաջին նախադասության երկրորդ միտքը՝ «Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումը որևէ այլ եղանակով», այնքան անորոշ է, որ ոչ ոք չի կարող մեկնաբանել՝ այս հոդվածի կոնտեքստում ի՞նչ են նշանակում «լիազորությունները», ի՞նչ է նշանակում «տիրանալը», ի՞նչ է նշանակում «այլ եղանակով»»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ երբ քրեական նորմն անորոշ ձևակերպումներով է սահմանված, այն մարդու իրավունքի լրջագույն հարց է բարձրացնում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Արսեն Բաբայանի պաշտպաններն ու աջակիցները պնդում են, որ այս քրեական գործը նպատակ ունի ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, Արա Ղազարյանն ասաց. «Հրայր Թովմասյանի անձի վերաբերյալ այնքան շատ անհանդուրժողականության կոչեր են հնչեցվել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, որ հասկանալի է, որ բացի քրեական հետապնդումից, ամենայն հավանականությամբ, կա նաև քաղաքական հետապնդում»:

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Արսեն Բաբայանին մեկ հոդվածով ձերբակալելը, մեկ այլ հոդվածով՝ կալանավորելը, Արա Ղազարյանը պատասխանեց, որ դրանում, տեսականորեն, խնդիր չկա: Ըստ նրա՝ եթե ձերբակալման ընթացքում տեղի է ունենում խախտում, ապա դա չի նշանակում, որ կալանք չի կարելի կիրառել:

«Բայց պետք է հասկանալ՝ այստեղ ունե՞նք կամայականություն: Այո՛, պրակտիկայում կան դեպքեր, երբ վարույթ իրականացնող մարմինն ինչ-որ հոդվածով անձին ձերբակալում է, և կալանավորում է բոլորովին այլ հոդվածով: Իսկ տվյալ դեպքում, չեմ կարծում, որ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանքն անհրաժեշտ խափանման միջոց էր, կարելի էր այլ խափանման միջոց ընտրել՝ անազատության հետ չկապված: Կալանքը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց. դա իշխանությունները շատ լավ գիտեն՝ ժամանակին իրենք էին քարոզում: Այժմ իշխանությունը փոխվել է, բայց տեսությունը նույնն է մնացել»,- ամփոփեց փաստաբանը: