Երեքշաբթի օրը Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի, որ կարողանան Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել
«168 ժամ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ հավելելով, որ որեւէ կարգավիճակ ինքը չունի: Հարցին, թե ի՞նչ հարցեր են իրեն տրվել, նա պատասխանել է, որ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է: «Դրա համար մարդիկ ստորագրում են, չէ՞»,- ասել է ԱԺ վերջին 25 տարիների Քարտուղարության անփոփոխ պետը:
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվելու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, սակայն կալանավորման միջնորդությամբ ՀՔԾ-ն հանդես չի գա: Ա. Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու՝ ՀՔԾ-ի տրամաբանությունը, թերեւս, հասկանալի է, քանի որ այլապես Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել չեն կարող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը