ԵԽԽՎ-ի փոխարեն՝ բարեկամական խումբ, որպես «կոմպենսացիա»
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել եւ ողջունել է Ուկրաինայի Ռադայում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորման փաստը։ Խմբի ղեկավարն է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբավորման օդեսացի պատգամավոր, սպորտսմեն Արտյոմ Դմիտրուկը:
Հավելենք, որ Ուկրաինայի հետ ՀՀ ԱԺ-ի բարեկամական խումբը վերակազմավորվել է 2019 -ի ամռանը, իսկ մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում եւս նման խումբ գոյություն ուներ։
Հիշյալ բարեկամական խմբի ղեկավարը Հովհաննես Իգիթյանն է, որն իր պատգամավորական գործունեության ընթացքում շատ հաճախ է հայտնվում ոչ ցանկալի իրավիճակներում։
Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, փոխանցել է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում այդքան էլ միակարծիք չեն եւ դժգոհում են Իգիթյանին այդ բարեկամական խմբի ղեկավարումը վստահելու համար, քանի որ դեռեւս վառ են ԵԽԽՎ-ում նրա հակառուսական հայտնի քվեարկության հիշողությունները։
Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածում, որ Իգիթյանի՝ նման քվեարկության պատճառը կարող էին ուկրաինացի գործընկերները լինել, որոնք նրան խնդրել են չմասնակցել քվեարկությանը։
Թերթի տեղեկություններով, Իգիթյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու մասին խոսակցությունները կարծես իրականություն են դառնում, եւ առաջիկայում դրա մասին արդեն կհրապարակվի պաշտոնապես։
Մեր զրուցակցի խոսքերով, բարեկամական այս խմբի ղեկավարումը վստահելով Իգիթյանին՝ իշխանությունները ուզում են կոմպենսացնել ԵԽԽՎ պատվիրակությունից նրա հեռացումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը