Մարությանն ինքն իրեն եւ քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների պարգեւատրել է
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ մի շարք պաշտոնյաների՝ մասնավորապես նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է՝ հասնելով 1,5 միլիոն ՀՀ դրամի: Արդեն երկու օր առաջ պարզվեց, որ նախարարները կրկնապատկված աշխատավարձ ստանում են դեռեւս մարտ ամսից:
Analitik.am-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանում նույնպես խոշոր պարգեւատրումներ են ստացել․ սույն թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցները հերթական պարգեւատրումներն են ստացել: Մարությանն ինքն իրեն էլ է պարգեւատրել։
Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը եւ Սերգեյ Հարությունյանն, ինչպես նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը ստացել են 965 000-ական ՀՀ դրամի չափով պարգեւատրում:
Մեծ պարգեւատրումներ են ստացել նաեւ թաղապետերն ու վարչության պետերը՝ 840 000-ական ՀՀ դրամի չափով:
Ի դեպ, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ով հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին, նույնպես պարգեւատրում է ստացել։
840 000 ՀՀ դրամի չափով պարգեւատրում են ստացել նաեւ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու Կամո Արեյանը, ով զբաղեցնում է քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։
Ընդհանուր առմամբ, պարգեւատրումների համար Հայկ Մարությանը հատկացրել է ավելի քան 70 միլիոն ՀՀ դրամ։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը