Մեծարգո տեր հայր՝ պարոն Կաթողիկոս (Տեսանյութ). Մեր իշխանությունները գրագիտության պակաս ունեն
Մեր իշխանությունները գրագիտության, կրթվածության պակաս ունեն։ Բայց նաեւ սովորելու ցանկություն չունեն։ Ասենք, ինչպե՞ս կարող է միլիոնանոց լսարանի առաջ ելույթ ունեցող պետական պաշտոնյան, որն իր ելույթում օգտվում է գրավոր տեքստից, գոնե մի գրագետ օգնական կամ խորհրդական չունենա, որն այդ ելույթը գրելիս կպահպանի գրագիտության տարրական կանոնները, գրում է «Հրապարակ»-ը։
Երևանի օրվա հանդիսավոր տոնակատարության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթը, ինչպես և ընդունված է, սկսում է բարձրաստիճան պաշտոնյաներին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված դիմելաձևով։
Եվ «հարգելի պարոն վարչապետ» խոսքից հետո հայտարարում է՝ «մեծարգո տեր հայր»։ Ավելի ուշ՝ երևի հասկանալով, որ անթույլատրելի սխալ է թույլ տվել, իր էջում տեղադրված տեսնայութից կտրում-մոնտաժում են այդ հատվածը։
Հատուկ Հայկ Մարությանի և նրա ելույթները գրողների համար նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսին դիմելու ձևերն են․ Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Ամենայն հայոց Կաթողիկոս, ավելի կարճ՝ Վեհափառ տեր։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը