Կառավարության կազմի մի մասը միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի քան 187 մլն դրամ
«Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին կատարված ֆինանսավորմամբ կառավարության անդամների գործուղումների համար 2019 թվականի սեպտեմբեր ամսին ծախսվել է 187 մլն 410 հազար դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 142 մլն-ով, կամ 410 %-ով (45 մլն 684 հազար դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ 161 մլն-ով կամ 603 %-ով (26 մլն 641 հազար դրամ):
Այս ամենը պարզ է դառնում, Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ ֆինանսների նախարարությունից տրված պատասխանից։
Նշենք, որ 187 մլն 410 հազար դրամի մեջ ներառված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի ինքնաթիռի ծախսը:
««Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրից բացի, մի շարք պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերով, մասնավորապես, ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և մի շարք այլ նախարարությունների, ևս նախատեսված են միջոցներ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար»,- ասված է Ֆինանսների նախարարության պատասխանում:
Այսինքն՝ գործուղումների այս ծախսերի մեջ ներառված չեն կառավարության և վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության նախարարությունների գործուղումները:
Նախարարությունից Tert.am-ին են տրամադրել 2017, 2018 և 2019 թվականների պետական բյուջեներով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ այդ տարիների սեպտեմբեր ամիսներին կատարված ֆինանսավորումը՝ ըստ համապատասխան մարմինների և որոշումների, ինչը ներկայացնում ենք կից:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը