Ծնվել է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի 3-րդ երեխան
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը շնորհավորանքներ են ընդունում: Ծնվել է նրանց դուստրը: Այս մասին տեղեկացնում է hellomagazine.com կայքը:
Ուրախալի լուրն առաջիններից մեկը հայտնել է դերասանուհի և հաղորդավարուհի Թինա Կանդելակին: Իր թելեգրամ-ալիքում նա գրել է. «Շնորհավորում եմ թանկագին Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանին իրենց դստեր ծնվելու կապակցությամբ: Սա լավագույն լուրն էր, որ կարելի էր ստանալ շաբաթ առավոտյան: Շատ շուտով անձամբ կշնորհավորեմ»:
Հաղորդավարուհու շնորհավորանքին միացել է նաև լրագրող Անտոն Կրասովսկին:
«Դե ինչ, շնորհավորում եմ Մարգարիտային և Տիգրանին դստեր ծնվելու կապակցությամբ: Ուռա»,-ասված է լրագրողի շնորհավորանքի մեջ:
Նորածին երեխան Տիգրան Քեոսայանի 5-րդ երեխան է և չորրորդ դուստրը: Մարգարիտա Սիմոնյանի հետ նրանք միասին են 2013 թվականից և մեծացնում են իրենց 5-ամյա դստերը՝ Մարիանային և 4-ամյա որդուն՝ Բագրատին: Ռեժիսորը ևս երկու դուստր ունի նախկին ամուսնությունից՝ 24-ամյա Ալեքսանդրան և 8-ամյա Քսենիան: Քեոսայանի նախկին և ներկայիս կանայք շատ ջերմ հարաբերություններ ունեն:


















































«Ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանի նախատատերի սարսափելի պատմությունը, որոնք վերապրել են Ցեղասպանությունը
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին
Ժամանակն է, որ բարեկիրթ մարդիկ կարգուկանոն հաստատեն․ Մարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ՀՀ իշխանություններին
Մարգարիտա Սիմոնյանի ու Տիգրան Քեոսայանի կրտսեր դուստրն առաջին անգամ «չոչ է արել»
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)