«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ կրկին երեխաներ ունենալու». Քայլի Ջեները հայտնել է, որ ցանկանում է կրկին մայրանալ
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն Instagram-ի «սթորի» հատվածում երկրպագուների հարցերին ի պատասխան հայտնել է, որ կրկին կցանկանար մայրանալ, գրում է ET-ն:
«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ կրկին երեխաներ ունենալու, բայց հիմա դեռևս պատրաստ չեմ»,- պատասխանել է 22-ամյա Ջեները:
Մեկ այլ գրառման մեջ Քայլին հայտնել է, որ կցանկանար իր դստերը Ռոզ անունը տալ:
«Սիրում եմ այդ անունը»,- հայտնել է դիմահարդարման մագնատը և հավելել, որ «ավելի հաճելի զգացողություն չկա, քան ներսումդ երեխայիդ շարժումներն ու աճը զգալը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քայլի Ջեները և ռեփեր Թրևիս Սքոթը բաժանվել են երկու տարվա համատեղ կյանքից հետո: Զույգը, ըստ հաղորդման, որոշել է հարաբերություններին վերջ դնել դեռևս շաբաթներ առաջ՝ «վերջերս մշտական դարձած վիճաբանություններից հետո»:
22-ամյա Քայլին 28-ամյա ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի հետ սկսել էր հանդիպել 2017 թվականից, և շաբաթներ անց զույգը հայտարարել էր Քայլիի հղիության մասին:





















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից