Քանյե Ուեսթը նոր ալբոմի ներկայացման ժամանակ խոստովանել է, որ կրոնափոխ է եղել
Քանյե Ուեսթի «Jesus Is King» ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 25-ին։ Այդ մասին հայտնել է ռեփերը՝ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոն համալսարանում։ Նույն օրը՝ հոկտեմբերի 25-ին, վարձույթում կհայտնվի «Jesus Is King: A Kanye West Experience» վավերագրական ֆիլմը, որը նաեւ պատմում է՝ ինչպես է ստեղծվել երկար սպասված ալբոմը։
Շփվելով հանրության հետ՝ Քանյեն հաստատել է, որ վերջերս քրիստոնեություն է ընդունել, հայտնում է TMZ-ն։ «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես այսօր այստեղ չեմ հանուն ձեր զվարճանքի»,- ասել է Ուեսթը՝ նշելով, որ այնտեղ է ավետարան քարոզելու։
««Jesus Is King»-ը հրաշալի է հնչում։ Երեկ Քանյեն դեռ աշխատում էր նոր երաժշտության վրա, որը հիասանքաչ է հնչում։ Ֆիլմը շատ սրտառուչ էր։ Բացի այդ՝ նա մեզ համար հատվածներ էր կարդում Սուրբ գրքից։ Ավետարան ըստ Մարկոսի 1։15՝ նրա սիրելի գիրքը»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Նախորդ շաբաթ Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, քրոջ՝ Քորթնիի եւ երեխաների հետ մկրտվել է Էջմիածնի մայր տաճարում։ Մկրտության ընթացքում հեռուստաաստղի ու ռեփերի դուստրը՝ Չիկագոն, ստացել է Աշխեն անունը, որդիները՝ Պսալմն ու Սեյնթը՝ համապատասխանաբար Վարդան եւ Գրիգոր անունները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից