«Նա խուսափում էր մեծահասակների ընկերակցությունից». Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրականում Մայքլ Ջեքսոնին «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել
Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Էլթոն Ջոնն իր նոր ինքնակենսագրական գրքում «փոփի արքա» Մայքլ Ջեքսոնին «հոգեպես անհավասարակշիռ» է անվանել, գրում է Daily Mail-ը:

72-ամյա բրիտանացի երգիչը, ինչպես գրում է աղբյուրը, իր կարիերայի վաղ շրջանում ընկերական հարաբերություններ էր հաստատել Մայքլ Ջեքսոնի հետ, սակայն միայն այժմ է խոստովանում, որ տարիների ընթացքում Ջեքսոնը «մեկուսացել է ամբողջ աշխարհից»:
«Մայքլին ճանաչում էի, երբ նա դեռ 13 կամ 14 տարեկան էր…պաշտելի երեխա էր»,- գրել է Էլթոնը և հավելել, որ տարիների ընթացքում նա մեկուսանում էր ամբողջ աշխարհից, ինչպես Էլվիս Փրեսլին:
![Concerns: Elton, 72, developed a friendly relationship with Michael early on in his career, but has now admitted that over the years, he became concerned about the star's reclusive ways [pictured in Los Angeles on Sunday night]](https://i.dailymail.co.uk/1s/2019/10/14/08/19680156-7569557-image-a-1_1571037586432.jpg)
«Աստված գիտե՝ ինչ էր կատարվում նրա գլխում և ինչ թմրանյութեր էր նա օգտագործում, բայց հաջորդող տարիներին ամեն անգամ նրան տեսնելիս մտածում էի, որ խեղճ տղան լիովին կորցրել է իր փայլը»,- գրել է Էլթոն Ջոնը և հավելել. «Նա բառիս բուն իմաստով հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր գտնվում»:
72-ամյա երաժիշտն իր ինքնակենսագրականում իր տանը կազմակերպված երեկույթներից մի դրվագ է վերհիշել:

Նրա խոսքով՝ երեկույթի ժամանակ Ջեքսոնն անհետացել էր բոլորի տեսադաշտից, և երկար որոնումներից հետո նրան ի վերջո գտել են տան աշխատակցուհու որդու հետ խաղալիս:
«Նա խուսափում էր մեծահասակների ընկերակցությունից»,- գրել է երաժիշտը:
Վերջերս հանգուցյալ աստղը մանկապղծության մեղադրանքների թիրախում էր հայտնվել: Ամիսներ առաջ ներկայացվել է Leaving Neverland վավերագրական ֆիլմը, որում Ուեյդ Ռոբսոնն ու Ջեյմս Սեյֆչաքը պատմել են՝ ինչպես են երեխա ժամանակ Ջեքսոնի կողմից տևական ժամանակ սեռական բռնության ենթարկվել: Տուժածներն այնպիսի սկանդալային մանրամասներ են պատմել, որ Ջեքսոնի դեմ որոշ երկրներում և քաղաքներում բոյկոտի արշավ է սկսվել:

Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)