Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդով Քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքները Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել Արցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայտնաբերվել է զինծառայողի դի Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Փաշինյան Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամ

Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկին
Հայաստան

Մշտական լարվածության օջախ կամ անհաջող մարզպետի հետեւանքները

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց աշխատանքից: Նրա օգնականի կողմից բարձրաստիճան զինվորականին դաժան ծեծի ենթարկելուց հետո այդպես էլ պետք է լիներ: Մոտ երկու շաբաթ առաջ սկանդալային մարզպետն արդեն հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները, բայց հենց նույն օրն էլ հասցրել էր, մեղմ ասած, անհաջող, իսկ իրականում սկանդալային եւ հակաօրինական որոշում կայացնել:

Սկանդալային Տրդատ Սարգսյանը չգիտես ինչ դրդապատճառներից ելնելով Եղեգիս համայնքի Շատին գյուղի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում Տիգրան Խուդոյանին, մի մարդու, որն անգամ տնօրեն աշխատելու արտոնագիր չունի:

Ընդ որում, սա դեռ ամենակարեւորը չէ: Տիգրան Խուդոյանը, որի անցյալը, մեղմ ձեւակերպումով, այնքան էլ պարզ եւ զուլալ չէ, դեռ ոչ վաղ անցյալում լարվածության օջախ էր ստեղծել Եղեգիս համայնքում, իրավիճակը հասցնելով պայթյունավտանգի, նպատակ ունենալով զբաղեցնել համայնքապետի պաշտոնը:

Նա երազում էր վերադարձնել գյուղապետի, համայնքապետի պաշտոնը եւ այդ ճանապարհին դիմում էր գրեթե ցանկացած քայլի: Այժմ շատինցիները եւ համայնքի մյուս բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ մտահոգ են, որ Խուդոյանը դպրոցը փորձելու է նոր խառնակությունների համար օջախ սարքել, քանի որ, ըստ վկայությունների եւ շրջանառվող լուրերի, նա ամենուր հայտարարում է, թե ՔՊ-ին իրենով է արել եւ վերադարձնելու է համայնքապետի պաշտոնը, եւ որ դպրոցի տնօրենի պաշտոնն իրեն հենց դրա համար է անհրաժեշտ:

Հիմա Վայոց Ձորի մարզպետի պաշտոնակատարը, համապատասխան նախարարության համապատասխան բաժնի պատասխանատուները պետք է Տրդատ Սարգսյանից բացատրություն պահանջեն, թե ինչ շարժառիթներով կամ դրդապատճառներով է սկանդալների կենտրոնում գտնվող մարդուն նշանակում Շատինի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եթե նա անգամ տնօրենի արտոնագիր չունի:

Ընդգծենք, որ օրենքում շատ հստակ նշված է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում լիազորված մարմինը՝ ըստ ենթակայության, պաշտոնակատար է նշանակում տնօրենի տեղեկալներից մեկին, ինչը արդեն նախկին մարզպետը, չգիտես ինչու չի արել:

Ավելին, նույն օրենքում շատ հստակ նշված է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է ունենա տնօրեն աշխատելու արտոնագիր:
Շատինցիները վստահ են, որ նախկին մարզպետը պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ հենց այս սկանդալային նշանակման համար:

Ի դեպ, համառ լուրերի համաձայն, իր նպատակին հասնելու համար Տիգրան Խուդոյանն իր մտերիմ, դպրոցը 2005-ից ղեկավարող Բաբիկ Մարգարյանին ստիպել է հրաժարական ներկայացնել եւ դուրս գալ աշխատանքից:

Դպրոցի տնօրենի մրցույթը նշանակված է հոկտեմբերի 21-ին, բայց թեկնածուն մեկն է՝ նախկին տնօրենը: Տիգրան Խուդոյանն արտոնագիր չունի եւ չի կարող մասնակցել մրցույթին: Լուրեր են պտտվում, որ նա մտադիր է մրցույթը ձգել այնքան, մինչեւ արտոնագիր ձեռք կբերի: «Ինը ամիսը հերիք է այդ խնդիրը լուծելու համար»,- վստահ է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Ավելին, շատինցիները վկայում են, որ նա սպառնալիքներ է հնչեցնում բոլոր նրանց հասցեին, ովքեր ցանկություն ունեն մասնակցել դպրոցի տնօրենի համար նշանակված մրցույթին:

Կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք կարող են ղեկավարել դպրոցը, ունեն արտոնագիր, բայց Տիգրան Խուդոյանի ագրեսիվ պահվածքն ու անցյալը նրանց հետ են պահում մրցույթին մասնակցելու ցանկությունից:

Սա 21-րդ դարում, սա Հայաստանում: «Իսկ ո՞ւր մնաց հեղափոխությունը»,- հարցնում են շատինցիները, երբ մի հոգին կարող է իր կամքը պարտադրել բնակավայրին, համայնքին, անգամ մարզպետարանին: Ինչ-որ մեկը, որի վարքը անկառավարելի է, մի ամբողջ համայնքում կյանքի կերպ է թելադրում եւ անգամ արժ անանում մարզպետի աջակցությանը:

Գյուղապետի ընտրություններից հետո կրքերը հազիվ էին հանդարտվել, իսկ հիմա մի նշանակումով նորից իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Շատինցիները մարզպետի պաշտոնակատարից խնդրում, պահանջում են օր առաջ Տիգրան Խուդոյանին ազատել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, կազմակերպել դպրոցի խորհրդի անդամների արդար ընտրություններ, որից հետո անցկացնել դպրոցի տնօրենի համար նախատեսված մրցույթը:

Դպրոցի խորհրդի նախագահը՝ Մանվել Կարապետյանը Տիգրան Խուդոյանի դրածոն է եւ ամբողջովին գտնվում է նրա ազդեցության տակ: Իսկ որ ամենակարեւորն է, Տիգրան Խուդոյանը դպրոցում ցանկանում է հաստատվել բացառապես համայնքապետի ընտրություններին ազդեցիկ դիրքից նախապատրաստվելու համար: Պատահական չէ, որ այս ու այնտեղ նա ասում է, թե ես պետք է շատինցիներին ցույց տամ, որ հարց լուծող տղա եմ, եւ որ մարզպետարանն իմ ազդեցության տակ է:

Հիմա հերթը մարզպետարանինն է, որը պետք է շատ արագ անդրադառնա այս խնդրին, եթե իհարկե չի ցանկանում մարզում լարվածության նոր օջախ ստեղծել: Ընդ որում, որքան ուշացվի որոշումը, այնքան հետո ավելի բարդ է լինելու: Շատինցիները սպասում են համապատասխ-ան մարմինների արագ եւ արդար արձագանքին:

Աննա Բաղդասարյան