Թուրքական օդանավերը խախտել են Հունաստանի օդային սահմանը
Չորեքշաբթի վեց թուրքական ռազմական օդանավ 138 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը, այս մասին հայտնում է amna.gr-ը՝ հղում անելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբին:
Կայքը նշում է, որ Թուրքիան պարբերաբար խախտում է Հունաստանի օդային սահմանը, սակայն ոչ այսպիսի ինտենսիվությամբ: Այս անգամ խախտումները վերսկսվել են հենց այն ժամանակ, երբ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը ծաղկեպսակ է իջեցրել Իմիա հունական կղզու մոտակայքում, որտեղ 21 տարի առաջ թուրք-հունական բախման հետևանքով մահացել էր 3 հույն զինվոր:
Միջադեպից հետո Կամենոսը հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է ցանկացած պարագայում համարժեք պատասխան տալ Թուրքիային:
«Հունաստանը հանգստություն և խաղաղություն է ցանկանում տեսնել տարածաշրջանում և աշխարհում: Մենք չենք փնտրում անախորժություններ և սկանդալներ: Սակայն նրանք պետք է հասկանան, որ արևելյան տիպի «կովբոյությամբ» Հունաստանի հետ ոչնչի չեն հասնի», - ասել է նախարարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Կամենոսը շաբաթներ առաջ հայտնել էր, որ թուրքական ԶՈւ-ին պատկանող ուղղաթիռները շատ ցածր բարձրության վրա են սկսել թռիչքներ իրականացնել հունական կղզիների վրայով և հավելել, որ նման պարագայում հնարավոր է վթար լինի, ինչի դեպքում պատասխանատվությունն ամբողջովին Թուրքիան կկրի:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոզանի միջազգային պայմանագրի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես եկել:
Էրդողանը, մասնավորապես, նշել էր. «Ոմանք փորձում են Լոզանի պայմանագիրը մեզ ներկայացնել որպես հաղթանակ: Էգեյան ծովի կղզիները Լոզանի ժամանակ տվեցինք, դա հաղթանա՞կ է: Դրանից առաջացած խնդիրներն էլ այսօր մենք ենք մեր ուսերին տանում»:
Ավելի ուշ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ Լոզանի պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի և Հունաստանի միջև գծված սահմանները ենթակա չեն որևէ քննարկման, և կոչ արել հարգել Հունաստանի տարածքային ամբողջականությունը:
Նշենք, որ Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և հանդիսանում է 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Լոզանի պայմանագրով պաշտոնապես հանգուցալուծվեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ