Հայտնի հումորիստ եղբայրները՝ Եվգենի Պետրոսյանի մասին. «Երիտասարդ օգնականի հետ հարաբերությունները կեղծիք են»
Պոնոմերենկո եղբայրների հումորային զույգը բավական հայտնի է Ռուսաստանում. երկվորյակներ Վալերին եւ Ալեքսանդրը Եվգենի Պետրոսյանի «Ծուռ հայելի» («Кривое зеркало») շոուի մշտական մասնակից են եղել, զվարճացրել են «Повтори» եւ «Театр эстрады» հեռուստատեսային շոուների, իսկ այժմ «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում «Утренняя почта» հաղորդման ընթացքում։

EG-ին տված հարցազրույցում նրանք պատմել են, որ էստրադայի արտիտսների մրցույթի շնորհիվ, որն անցկացնում էր Եվգենի Պետրոսյանը, նրանց մասին իմացել է ամբողջ երկիրը։ Նրանց խոսքով՝ Եվգենի Վահանովիչը Ելենա Վորոբեյին, Սերյոժա Դրոբոտենկոյին, «Новые Русские Бабки» դուետին եւ այլոց օգնել է կայանալ բեմում։

Ինչ վերաբերում է Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի ամուսնալուծությանը... բոլորը շատ զարմացած էին այդ փաստից։ «Մենք եւ Եվգենի Վահանովիչը հազվադեպ ենք հանդիպում այն ժամանակվանից, երբ եղբորս հետ հեռացանք «Ծուռ հայելուց»։ Մենք նրա ամուսնությունը ստեղծագործական լավ միություն էինք համարում։ նա եւ Ելենա Գրիգորեւնան հրաշալի հասկանում էին միմյանց ու լրացնում։ Բայց երիտասարդ կանայք, հավանաբար, երիտասարդացնում են արյունը։ Պետրոսյանն էլ որոշել է, որ աշխատանքի համար դա դրական կլինի...»։ Ընդ որում, հումորիստները կարծում են, որ «երիտասարդ օգնականի հետ Պետրոսյանի հարաբերությունները կեղծիք են...»

Հիշեցնենք՝ նախորդ տարվա աշնանը հումորիստ Եվգենի Պետրոսյանը սկանդալով բաժանվել է օրինական կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ Եվգենի Վահանովիչն արդեն վաղուց սիրավեպ ունի Տատյանա Բրուխունովայի հետ, որի հետ հասցրել է մեկնել Եվրոպա եւ այլ երկրներ։ Ակտիվորեն քննարկվում էին Տատյանայի հղիության մասին լուրերը, որոնք հետագայում չեն հաստատվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից