Գիտնականներին հայտնի է Ծիր Կաթինի կենտրոնում գերծավալուն սեւ անցքի վերջին զարթոնքի մասին
Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող գերծավալուն սեւ անցքն ակտիվացել է շուրջ 3.5 մլն տարի առաջ եւ առաջացրել է հզոր այրվող պլազմայի հզոր արտանետում, որի լուսային հետքը կարելի էր տեսնել 200 հազար լուսային տարի հեռավորության վրա, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարելի է ասել, որ մենք դարձել ենք «քնած գեղեցկուհու» զարթոնքի ականատեսը: Այդ բացահայտումը կտրականապես փոխում է մեր պատկերացումները Ծիր Կաթինի էության եւ վարքագծի մասին: Մենք միշտ մտածել ենք, որ մեր Գալակտիկան դասվում է տիեզերքի համեմատաբար հանգիստ եւ ոչ ակտիվ «բնակիչների» շարքին: Այժմ մենք ունենք լուրջ հիմքեր համարելու, որ դա բնավ այդպես չէ»,-նշում է Սիդնեյի (Ավստրալիա) համալսարանի աստղագետ Մագդա Գուլյելմոն Astrophysical Journal-ում հրապարակված հոդվածում:
Բոլոր գալակտիկաների կենտրոնում, ենթադրաբար, գտնվում են մեկ կամ անգամ մի քանի գերծավալուն սեւ անցքեր: Օրինակ, Ծիր Կաթինի կենտրոնում գտնվում է Sgr A*-ն, որը մեզնից հեռու է 26 հազար լուսային տարով եւ գերազանցում է Արեւի ծավալը շուրջ 4 մլն անգամ:
Ի տարբերություն այլ գերծավալուն սեւ անցքերի որոշ մոտակա գալակտիկաներում, որոնք մշտապես ձգում եւ կլանում են մատերիան, Sgr A*-ն գտնվում է ինքնատիպ քնի մեջ: Այդ պատճառով այն չի արտադրում պլազմայի հզոր արտանետումներ եւ մնում է աննկատ գրեթե բոլոր աստղադիտակների համար, բացի ռադիոալիքային եւ ռենտգեն աստղադիտարաններից:
Այդ ամենը ստիպում է աստղագետներին բանավիճել այն մասին, թե ինչ տեսք ունի այդ օբյեկտը, երբ նա վերջին անգամ ակտիվացել է եւ ինչպես են ակտիվացման այդ էպիզոդներն ազդում ընդհանուր առմամբ Գալակտիկայի եւ մասնավորապես Արեւային համակարգի վրա:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը