Մարսի վրա խորհրդավոր ձայներ են գրանցվել
NASA-ն Մարսի վրա խորհրդավոր ձայներ է գրանցել։ Դրանցից որոշները դեռեւս հանելուկ են մնում։ NASA-ի արձակվող InSight սարքը անցյալ տարվա նոյեմբերին «կարմիր մոլորակ» է հասել եւ ապրիլին գրանցել է իր առաջին սեյսմիկ դղրդյունը, որը NASA-ի կողմից նկարագրվել է որպես «ցածր, սակայն հստակ ցնցվող ձայն», հայտնում է Mignews-ը։
Ձայների մեջ եղել է , օրինակ, մարսյան քամի, սեյսմոմետրի թեւի մեխանիկական շարժման եւ այլ ձայներ, որոնք NASA-ի հրամանատարության կողմից նկարագրվել են որպես «ձգում եւ թողնում է»։
Ենթադրվում է, որ այդ ձայները ընդլայնվող եւ սեղմվող սեյսմոմետրի հետեւանք են։ Լոնդոնյան քոլեջը, որն ուսումնասիրել է աուդիոձայնագրությունները, ասել է․ «Դա հրապուրիչ է, հատկապես սկզբում, լսել միացվող սարքի առաջին վիբրացիաները։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ է իրականում կատարվում Մարսի վրա, երբ InSight-ը նստած է բաց լանդշաֆտն»։
Հրամանատարությունն իմացել է, որ Մարսի կեղեւը նման է Երկրի եւ Լուսնի կեղեւների խառնուրդի։
Մարսն իր հրաբխային մակեեւույթով մի քիչ ավելի է նման Լուսնին, քանի որ ունի մեկ րոպե կամ մոտավորապես այդքան զնգացող սեյսմիկ ալիքներ՝ այն դեպքում երբ երկրաշարժերը կարող են գալ եւ գնալ շատ ավելի արագ։ Նրանք նաեւ հայտնաբերել են, որ ձայնագրության համար լավագույն ժամանակը երեկոն է, քանի որ ցերեկը քամին ավելի ուժեղ է։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը