Մեգանը «կդառնա նույն ուժերի զոհը», որին զոհ դարձավ արքայադուստր Դիանան. Արքայազն Հարի
Արքայազն Հարին պաշտոնական հաղորդագրությամբ քննադատել է բրիտանական մամուլին՝ նրանց մեղադրելով «անողոք քարոզչության համար», գրում է Daily Mail-ը:
Իր և կնոջ՝ Մեգան Մարքլի պաշտոնական կայքում ներկայացված երկար գրառման մեջ արքայազնը հայտնել է, որ «մեծ մտավախություն» ունի, որ կինը «կդառնա այն ուժերի զոհը», որին զոհ դարձավ մայրը՝ արքայադուստր Դիանան:
Արքայազնի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ցավոք, կինս դարձել է բրիտանական մամուլի վերջին զոհերից մեկը, որն արշավներ է իրականացնում մարդկանց դեմ՝ չմտածելով դրանց հետևանքների մասին. անողոք արշավ, որն ահագնացել է վերջին մեկ տարվա ընթացքում՝ նրա հղիության և մեր նորածին որդու դաստիարակության շրջանում»:

Արքայազն Հարիի խոսքով՝ «անողոք քարոզչությամբ» զբաղվողները, որոնք ակնհայտորեն կեղծ ու չարակամ տեղեկություններ են տարածում, չեն կարող անգամ պատկերացնել իրենց արարքի կործանարարության մասին:
«Որովհետև այսօրվա թվային դարաշրջանում մամուլի հերյուրանքները վերաշարադրվում են որպես ճշմարտություն ամբողջ աշխարհում»,- հայտնել է Հարին:
«Ես կորցրի մորս ու հիմա տեսնում եմ, թե ինչպես է կինս նույն ուժերի զոհը դառնում»,- հայտնել է Հարին և հավելել, որ «այլևս չի կարող հանդուրժել նրա տառապանքները»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը դատի էր տվել The Mail on Sunday պարբերականին, որը հրապարակել էր հորն ուղղված իր անձնական նամակը: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինն իր հայցադիմումում մեղադրում է թերթին և դրա հրատարակչին` հեղինակային իրավունքի մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու և անձնական տեղեկատվության ոչ արդար օգտագործման համար:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները