Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը բաժանվել են 2 տարվա համատեղ կյանքից հետո.
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները և ռեփեր Թրևիս Սքոթը բաժանվել են երկու տարվա համատեղ կյանքից հետո, որի ընթացքում լույս աշխարհ է եկել զույգի դուստրը՝ Սթորմին, գրում է TMZ-ն:

Զույգը, ըստ հաղորդման, որոշել է հարաբերություններին վերջ դնել դեռևս շաբաթներ առաջ՝ «վերջերս մշտական դարձած վիճաբանություններից հետո»:
Վերջին անգամ զույգն իրենց մեկուկես տարեկան դստեր հետ ներկա էր գտնվել Թրևիս Սքոթի անձնական ու մասնագիտական կյանքի մասին պատմող «Տես, մամ, ես կարող եմ թռչել» (Look Mom I Can Fly) վավերագրական ֆիլմի պրեմիերային:

«Քայլին և Թրևիսը պաշտոնապես վերջ չեն տվել իրենց հարաբերություններին, բայց առժամանակ բաժանվել են»,- հայտնում է E!News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ զույգն այլևս միասին չի ապրում, սակայն ի շահ իրենց երեխայի՝ մշտապես կապի մեջ են:

Նրանք իրենց՝ դեռևս ոչ պաշտոնական բաժանության գործում իրավաբանների չեն ներգրավել. նրանք ֆինանսապես անկախ են, բացի այդ, երեխայի հարցում տարաձայնություններ չունեն:

22-ամյա Քայլին 28-ամյա ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի հետ սկսել էր հանդիպել 2017 թվականին, և շաբաթներ անց զույգը հայտարարել էր Քայլիի հղիության մասին:



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից