Փորձագետները պատմել են, թե ինչ կենսակերպ են վարում սուրճի սիրահարները
Սուրճի սիրահարները դինամիկ կենսակերպ են վարում, նրանց համարյա կեսը հաճախ է օգտվում տաքսիներից, իսկ յուրաքանչյուր 6-րդը հաճախում է ֆիթնես-ակումբներ, ասվում է Segmento ընկերության հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Segmento գովազդային գործակալության վերլուծաբանները ուսումնասիրել են ռունետի օգտատերերի կողմից բովանդակության սպառման ձեւերը։ Հետազոտության համար մեխանիկական ուսուցման ալգորիթմների հիման վրա հայտնվել են սուրճի սիրահարները, որոնք իրենց հետ տանում են սուրճը եւ որոնք սրճարաններում են այն խմում, ավիաուղեւորները, սրճարաններից եւ ռեստորաններից պատրաստի ուտեստներ պատվիրողները՝ ընդհանուր առմամբ 1,2 մլն ինտերնետ-օգտատեր։
Մարդիկ, որոնց կարելի է հանդիպել փողոցում տաք ըմպելիքի բաժակը ձեռքին, ռունետի մնացած օգտատերերից տարբերվում են մի քանի բնութագրերով։ Այսպես, նրանք 6 անգամ ավելի հաճախ են հետաքրքրվում վազքով, հինգ անգամ հաճախ՝ էլեկտրոնային գրքերով, չորս անգամ հաճախ՝ հեռակա եւ արտահաստիքային աշխատանքով, երեք անգամ հաճախ՝ ակտիվ հանգստով եւ սպորտով, երկու անգամ հաճախ՝ նրանք փոքր եւ միջին բիզնեսի աշխատակիցներ են»,- ասում են հետազոտության հեղինակները՝ հավելելով, որ առույգացնող տաք ըմպելիքի սիրահարների մոտ կեսը օգտվում է տաքսու ծառայություններից, իսկ յուրաքանչյուր 6-րդը հաճախում է ֆիթնես-ակումբ։
Պարզվում է, որ կոֆեինի պարբերական դոզան պահանջարկ է վայելում դինամիկ կենսակերպ ունեցողների եւ քաղաքում հաճախ շրջողների մոտ։ Հետաքրքիր է, որ կոֆեմանների 2/3-ը օգտվում է հասարակական տրանսպորտից։
Segmento-ն ռուսական հարթակ է, որը զբաղվում է թվային գովազդի հետ կապված հարցերով։ 2015թ․ «Սբերբանկը» ձեռք է բերել ընկերության 100 տոկոս արժեթղթերը, իսկ 2016-ից Segmento-ի կապիտալի մեջ ներառված է «Սիստեմա» վենչուրային հիմնադրամը։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...