Մելաձեի կապերն ու Վերա Բրեժնեւայի տարօրինակ հետաքրքրվածությունը կանանցով. ինչ է կատարվում հայտնի աստղային ընտանիքում
«Վիա գրա» խմբի նախկին մասնակից Վերա Գալուշկան, որն առավել հայտնի է Բրեժնեւա կեղծանվամբ, եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն գաղտնի հանդիպել են դեռ 2000-ականների կեսերին, երբ երկուսն էլ ազատ էին։ 10 տարի անց բաժանվելով իրենց երկրորդ կեսերից՝ սկսել են միասին ապրել եւ նույնիսկ ամուսնացել են Իտալիայի Ֆորտե դեյ Մարմի քաղաքում։ Սակայն ինչ-որ պահի սկսեցին խոսել այն մասին, որ նրանց ընտանեկան կյանքում ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես կարող թվալ առաջին հայացքից։
«Բրեժնեւան ավելի ու ավելի շատ առիթներ է տալիս Մելաձեից սպասվող ամուսնալծությունն անխուսափելի համարելու համար։ Մինչ պրոդյուսերը սիրախաղ է սկսել «Վիա գրա»-ի նոր կազմի անդամ Էրիկա Գերցեգի հետ, նրա կինը ժամանակ չի կորցնում եւ Եվրոպայում տրվում է տարօրինակ զվարճանքների։ Վերջերս «Վիա գրա»-ի նախկին անդամը մեկնել է Փարիզ. պրոդյուսերի կինը ռեստորանում ուրախանում էր մոդել Ելենա Պերմինովայի հետ երկար սպասված հանդիպումով. վերջինս գրկում էր ընկերուհուն, Վերան նույն կերպ էր պատասխանում եւ փայլում էր ուրախությունից։ Միթե Բրեժնեւայն ձեւացնելու համար այլեւս ուժ չունի»,- վերջերս գրել է vladtime.ru պորտալը։
Իսկ վերջերս Բրեժնեւան բոլորովին անսպասելի քայլ է արել. Instagram-յան էջից ջնջել է բոլոր լուսանկարները Մելաձեի հետ։ Վերան դա բացատրել է հետեւյալ կերպ՝ «որպեսզի նախանձողներին չնյարդայնացնեմ»։ Իսկ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե իրական պատճառն այլ էր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից