Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի

Մոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ»WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշան
Ոճ և դեմքեր

«Ես և ամուսինս ունենք կանոններ, որոնք չենք խախտում»․ Սիրուն Մինասը՝ Women’s Club-ի, ամուսնու օգնության եւ իր մասին (լուսանկարներ)

 

Women’s Club նախագծի նոր եթերաշրջանում կանանց ակումբը համալրել է Սիրուն Մինասը։ Դեռ տարիներ առաջ մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ Սիրունն իր տարբերվող արտաքինի համար հայտնվել էր Tert.am Life-ի ուշադրության կենտրոնում։ Աֆրոամերիկացու արտաքնով ու հայկական գեներով 28-ամյա Սիրունի պատմությունը մեր ընթերցողներին ներկայացրել էինք։

Այս անգամ Tert.am Life-ը Սիրունի հետ զրուցել է եթերում հայտնվելու, Women՛s Club-ի աղջիկների հետ հարաբերությունների, իր կյանքում հումորի մեծ նշանակության և ամուսնու հետ անխախտ կանոններ ունենալու մասին։

Եթե կյանքին հումորով չնայես, գժվել կարելի է

Սիրունի խոսքով՝ Women’s Club-ում ներկայանալու առաջարկն իր համար անսպասելի էր, հաշվի առնելով, որ նախկինում առիթ չի ունեցել ներկայանալ նման ձևաչափում։ «Ոլորտի հետ որևէ առնչություն չեմ ունեցել, դերասանական կրթություն չունեմ։ Իմ հիմնական մասնագիտությունը պլաստիկ վիրաբուժությունն է։ Չէի սպասում նման առաջարկի: Առաջարկը ստանալուց հետո ամուսնուս հետ քննարկեցինք և թիմի հետ համաձայնության գալով՝ որոշեցինք փորձել: Առհասարակ հումորն իմ առօրյայում մեծ դեր ունի, Ինստագրամում էլ հաճախ հումորային հրապարակումներ եմ անում»,- ասաց Սիրունը։

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից փորձում է հումորով ընկալել կյանքը․ «Կարծում եմ՝ կյանքում ամեն ինչին պետք է հումորով մոտենալ, իրականությունն առանց այն էլ այնքան դաժան է։ Եթե կյանքին մի փոքր հումորով չնայես, գժվել կարելի է։ Գործ, ընտանիք, ընկերներ․․․ երբ փորձենք այդ շփումներում բոլոր անհարթություններին մի թեթև հումորով ու սիրով նայել, կզգանք, որ պետք չէր տխրել, վիճել, ընկճվել։ Բացառությամբ որոշ հարցերի, մյուս դեպքերում հնարավոր է կյանքը հումորով ընկալել»։

Նախագծում Սիրունի առաջին «սթենդ ափ»-ն արդեն հասցրել է տարածվել համացանցում։ Ինքնահեգնանքի տեսանկյունից Սիրունը հեռուստադիտողների համար բարձրացրել է մի շատ կարևոր և լուրջ հարց՝ խտրականության թեման։

«Ինքնահեգնանքն անչափ կարևոր բան է։ Երբ կարողանում ես ինքդ քեզ վրա ծիծաղել, տեսնել քո սխալները, թերություններդ օբյեկտիվ գնահատել: Դա ուժ և մոտիվացիա է տալիս, որպեսզի աշխատես քեզ վրա, կատարելագործվես։ Պետք չէ ցավագին ընդունել փաստը, որ դու իդեալական չես։ Յուրաքանչյուր մարդ իր ուղեղում ունի իդեալ, որին ձգտում է։ Ինքնահեգնանքն օգնում է, որպեսզի հասկանաս, որ իդեալական չես, բայց մի օր կհասնես քո իդեալին, դե ոչինչ, որ այդ «մի օրը» այսօր չէ։) Սեփական անձի վրա ծիծաղելը ինքնակատարելագործվելու լավագույն միջոցն է»,- ասաց Սիրունը։

Խոսելով իր առաջին «սթենդ ափ»-ի բովանդակության մասին՝ Սիրունը պատմեց․ «Առաջին «սթենդ ափ»-ի համար հիմք է հանդիսացել TEDx-ում իմ ելույթը, որտեղ մի քանի ամիս առաջ խոսեցի խտրականության մասին։ Հաշվի առնելով, որ չեմ սիրում անգամ լուրջ թեմաները լուրջ ներկայացնել, TEDx-ի իմ ելույթը հումորով էի տարել։ Երբ թիմը տեսավ ելույթս, որոշեցին, որ դա կարող է «սթենդ ափ»-ի հիմք հանդիսանալ, իհարկե, արդեն ամբողջությամբ հումորային մոտեցմամբ։ Խտրականության մասին իմ ելույթում ես խոսել եմ սուբյեկտիվ տեսանկյունից, թե ինչպես եմ դա ես զգացել։ Այդ ելույթս, իհարկե, շատ ավելի երկար էր, սակայն թեման այնտեղից ենք վերցրել»։

Աղջիկները ստեղծեցին մի միջավայր, որտեղ ես կարող եմ հանգիստ դրսևորել ինձ

Սիրունը նշեց, որ դերասանի կրթություն չունի, ձևաչափն էլ իր համար նոր է, սակայն ակումբում իր համար կատարելագործվելու միջավայր է ստեղծվել։

«Չնայած բեմից վախ չունեմ, ինձ համար շատ բաներ նոր են, թիմն այդ հարցում շատ է օգնում, աջակցում ինձ։ Դերասանական տեսանկյունից հղկվում եմ աղջիկների հետ, եթե բացեր են լինում, փորձում ենք միասին լրացնել դրանք։ Բոլորը պրոֆեսիոնալներ են: Նրանք լավ աչքով ինձ ուղղություն են տալիս, ասում են, որ, օրինակ, այս կամ այն էմոցիան կարող էր այսպես լիներ, այս հատվածը հնարավոր էր այլ կերպ ասել։ Եթե դերասանական տեսանկյունից բաց կա, հուսով եմ, ժամանակի ընթացքում կհղկվի»,- նշեց Սիրունը։

Նա անկեղծացավ, որ սկզբում փոքրիկ մտավախություններ է ունեցել, սակայն բոլորի հետ շփումը հրաշալի է ստացվել:

«Սկզբում ինքս էլ մի փոքր տրամադրված էի, մտածում էի՝ այդքան գեղեցիկ աղջիկ մեկ վայրում, սակայն այն, ինչ ներկայացվում է բեմում աղջիկների հարաբերությունների մասին, միայն հումոր է։ Մթնոլորտն իսկապես շատ դրական է, աղջիկների մոտ այնպիսի միջավայր է, որ անգամ մեկը մյուսին շատ լավ ձևով ուղղում է, օգնում և այդ ամենը մեծ սիրով են անում։ Կա գիտակցում, որ ամեն բան թիմի համար ենք անում, եթե հաջողենք, դա բոլորիս հաղթանակն է, եթե մի տեղ թերանանք, բոլորիս թերությունն է։ Համենայն դեպս ինձ համար իրենք ստեղծեցին մի միջավայր, որտեղ ես կարող եմ հանգիստ դրսևորել ինձ»,- շեշտեց նա:

Սիրունի խոսքով՝ ինքնադրսևորվելու հարցում իրեն շատ է օգնում նաև բժշկի իր մասնագիտությունը, քանի որ, , մարդկային անմիջական շփումն իր մասնագիտության անքակտելի մասն է․ «Ես ունեմ մասնագիտություն, որն ինձ հնարավորություն է տալիս անընդհատ անմիջական շփում ունենալ մարդկանց հետ։ Շատ եմ կարևորում դա։ Այդ բոլոր շփումների արդյունքում ես սովորել եմ հասկանալ մարդկանց, պատկերացնել, թե ինչ է իրենց դուր գալիս, ինչպես կարելի է նրանց ճանաչել, ինչ մոտեցում ցուցաբերել։ Իմ ամեն պացիենտ մի առանձին մոլորակ է։ Երբ երկու մարդ ինձ մոտ նույն խնդրով գալիս են, ամեն մեկն այդ խնդիրը այլ կերպ է պատկերացնում։ Հոգեբանական առումով սա շատ հետաքրքիր է, որպես բժիշկ, ես իրենց լսում ու հասկանում եմ։ Սա կապ է մարդկանց հետ, որը կօգնի ինձ բեմից հասկանալ հեռուստադիտողներին ու հանդիսատեսին»։

Բաց հագուստի հետ կապված ես ու ամուսինս կանոն ունենք, որը երբեք չեմ խախտում

Առաջին եթերի ժամանակ Սիրունի զգեստը, ի տարբերություն նախագծի մյուս աղջիկների, անհամեմատ ավելի փակ էր։ Սիրունը նշեց, որ ինքը ոչ միայն բաց հագնվելու սիրահար չէ, այլև այդ հարցի վերաբերյալ ամուսնու հետ հատուկ կանոն ունեն․ «Բեմում կկրեմ այն, ինչը ես կկրեի առօրյայում։ Եթե կա ինչ-որ բան, որ ինձ համար անթույլատրելի է կյանքում, շարունակում է անթույլատրելի մնալ նաև բեմում։ Հագուստի տեսանկյունից ես սկզբունքներ ունեմ, այն, որ բեմ եմ բարձրանալու, դեռ չի նշանակում, որ պետք է հետ կանգնեմ իմ սկզբունքներից։ Ես և ամուսնինս մեր մեջ դրած կանոններ ունեք, որոնք երբեք չենք խախտում։ Դրանցից է բաց չհագնվելը, չնայած ինքս էլ բաց հագուստի սիրահար չեմ։ Ունենք ներքին կանոններ, որոնք չեն խախտվում, այդ պայմանով էլ որոշել ենք փորձել։ Իմ և ամուսնուս կանոնակարգի մեջ մնալով՝ կփորձենք նաև մի փոքր ուրախացնել հեռուստադիտողներին»։

Սիրունը իր առաջին «սթենդ ափ»-ի ժամանակ հայտարարեց, որ իրեն սոցցանցերում փնտրել պետք չէ, ինքն ամուսնացած է կիրթ, հավասարակշռված, բոյով-բուսաթով, սիմպո հայ տղամարդու հետ։

«Փառք Աստծո, ես ամուսնացած եմ, երջանիկ եմ և ցանկանում եմ, որ մյուսներն էլ երջանիկ լինեն։ Գուցե մարդիկ, տեսնելով երջանիկ զույգերի, սկսեն այլ կերպ ընդունել ամուսնությունը։ Եթե նկատել եք, մարդիկ ամուսնությանն այնքան էլ լավ չեն վերաբերվում, չեն սիրում ամուսնացած լինելու կերպարը՝ կանայք անընդհատ ցույց են տալիս, թե իրենք ազատ են, տղամարդիկ առանց ամուսնական մատանու են ման գալիս։ Ես իմ «սթենդ ափ»-ում նշեցի, որ ամուսնացած եմ և շատ ուրախ եմ դրա համար: Այո՛, մարդը կարող է ամուսնացած լինել և ուրախանալ իր կարգավիճակով, բարձրաձայնել դրա մասին։ Չգիտես ինչու, հումորները միշտ ամուսնանալու և դժբախտ լինելու մասին են։ Ես հաստատ հիմա ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ, երբ ազատ էի։ Էլ ինչո՞ւ մարդկանց թերի երջանկություն ներկայացնեմ։ Ավելորդ ուշադրությունն ինձ պետք չէ, եթե այն պետք է լինի մի կերպարի հանդեպ, որն ինձ հետ կապ չունի»,- ասաց Սիրունը։

Սիրունը նշեց, որ իր համար բեմական կերպար, որպես այդպիսին, չի պատրաստվում ստեղծել, քանի որ հեռուստադիտողներին ներկայացնելու է իր «ես»-ը, այն անձին, որին ինքը կերտել է կյանքի 28 տարվա ընթացքում։

«Չեմ կարող ասել, թե հետագայում ուր կտանի ճանապարհը, սակայն ինչպես էլ ծավալվի, ես միշտ ներկայանալու եմ այնպես, ինչպես իրական կյանքում եմ։ Ինձ պետք չէ ձև տալ, որ ես ուրիշ մարդ եմ, ստեղծել մի կերպար, որը ես չեմ, սակայն սիրված հեռուստադիտողների կողմից։ Ես 28 տարվա ընթացքում սովորել եմ ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ՝ անկախ այն բանից, թե մարդիկ որքանով են ընդունում դա։ Մայրիկս ու ամուսինս դահլիճում էին և ինձ շատ-շատ էին օգնում։ Իրենց իմ տեսադաշտում էի պահում, որովհետև հատկապես առաջին ելույթի օրը դա ինձ համար շատ կարոևոր էր։ Գիտեի, որ հանկարծ շփոթվեմ էլ, իրենց կնայեմ ու ամեն ինչ կարգին կլինի։ Իրենք ինձանից ավելի շատ էին ոգևորված ու ուրախ»,- նշեց նա։