73-ամյա Շերը Բեռլինում բեմ է դուրս եկել կապույտ փարթամ կեղծամով և կիսաթափանցիկ զգեստով (լուսանկարներ)
1963 թվականին առաջին բեմելից հետո երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) չի իջնում փոփի թագուհու «գահից»: Մինչ օրս էլ` առաջին բեմելից 60 տարի անց, Շերը չի դադարում իրեն ամբողջությամբ նվիրել բեմին համերգային շրջագայությունների ժամանակ, գրում է Daily Mail-ը:
73-ամյա երգչուհին իր Here We Go Again համերգային շրջագայության շրջանակում երեկ մենահամերգ է ունեցել Բեռլինի Mercedes Benz Arena համերգասրահում:
Իր վերջին հիթերի կատարման ժամանակ Շերը բեմ է դուրս եկել վառ և փարթամ կապույտ կեղծամով: Երգչուհին կեղծամը համադրել է կիսաթափանցիկ սեղմիրանի հետ, որը շողարձակել է բեմի լույսերի ներքո: Զգեստն արտահայտիչ կերպով ցուցադրել է երգչուհու սլացիկ ոտքերն ու կազմվածքը: Կերպարը լրացրել է վարդագույն տոներով արված դիմահարդարումը:
Երգչուհին բեմ է դուրս եկել նաև մանուշակագույն փայլփլուն թիկնոցով: Կերպարն ավելի արտահայտիչ են դարձրել խոշոր ականջօղերը:
Here We Go Again-ն ամերիկյան փոփ աստղի 7-րդ համերգային շրջագայությունն է` հաջակցություն իր 26-րդ` Dancing Queen ալբոմի: Այն Շերի` 2002-2005 թվականների Living Proof: The Farewell Tour շրջագայությունից հետո առաջինն է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները