«Բալետի պարուհին». Իրինա Շեյքը դստեր հետ զբոսնել է Նյու Յորքի փողոցներում (լուսանկարներ)
Հայտնի ռուս թոփ մոդել Իրինա Շեյքի և հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի դուստրը զգեստափոխվում է աստղային մայրիկից ոչ հազվադեպ: Նյու Յորքում կատարած զբոսանքի ժամանակ նորաձևության փոքրիկ հետևորդը բալետի պարուհու կերպարով է ներկայացել: Փոքրիկի մոր հագուստը, սակայն, ուշադրությունից նույնպես չի վրիպել, գրում է woman.ru-ն:
Վերջին օրերին համացանցում տարածվել էին 2-ամյա Լեա դե Սեն Շեյք Կուպերի լուսանկարները, որոնցում փոքրիկը ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի թեմատիկայով զգեստ էր կրել:

Սեպտեմբերի 24-ին Լեան հանդես է եկել ևս մի տպավորիչ կերպարով:
Լուսանկարիչներին հաջողվել է նկարել 33-ամյա Շեյքին Նյու Յորքի արևոտ փողոցներում դստեր հետ զբոսնելիս: Շեյքը վերջերս է վերադարձել Միլանից, որտեղ մասնակցում էր Նորաձևության շաբաթվա ցուցադրություններին, և այժմ ողջ ժամանակն անցկացնում է դստեր հետ:
Վերջին լուսանկարներում Լեան բալետի պարուհու վարդագույն զգեստով է: Զգեստի հետ հիանալի համադրված են նույն նրբերանգի կոշիկները: Նկարներից պարզ է դառնում, որ ոճային փոքրիկը զվարթ տրամադրություն ունի և ձեռքերի դիրքը փոխելով` փորձում է պարուհու կերպարի մեջ մտնել:
Նրա մոդել մայրիկը քաղաքային զբոսանքի համար հասարակ կերպարի մեջ է եղել. մոդելը կրել է Star Wars ֆիլմի նախշով կապույտ վերնաշապիկ և կոպիտ ճտքավոր կոշիկներ:





















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները