«Միջնակարգ դպրոցն իսկական դժոխք էր». Վիկտորյա Բեքհեմը խոսել է դպրոցում «ֆիզիկապես և հոգեպես» ծաղրի ենթարկվելու մասին
Երգչուհի, դիզայներ Վիկտորյա Բեքհեմը բրիտանական Glamour ամսագրին տված հարցազրույցում խոսել է դպրոցական տարիներին «ֆիզիկապես և հոգեպես» ծաղրի ենթարկվելու մասին:
«Ինձ դպրոցում շատ են ծաղրել՝ ֆիզիկապես և հոգեպես»,- հայտնել է հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը և հավելել, որ սեփական փորձառության շնորհիվ այժմ դստեր՝ Հարփերի հետ վաղ տարիքից սկսել է խոսել ծաղրելու կործանարար ազդեցության մասին:
Նրա խոսքով՝ աղջիկները և, առհասարակ, կանայք պետք է քաջալերեն և աջակցեն միմյանց, այլ ոչ թե նվաստացնեն:
Spice Girls խմբի նախկին անդամն առաջին անգամը չէ, որ խոսում է միջնակարգ դպրոցում «դժոխքի» միջով անցնելու մասին:
«Միջնակարգ դպրոցն իսկական դժոխք էր: Երեխաները ջրափոսերից հանած իրեր էին նետում վրաս: Իսկ ես մեն-մենակ էի, ընկերներ չունեի: Մարդիկ ինձ քաշքշում էին այսուայն կողմ, սպառնում էին հարվածել»,- հայտնել է Վիկտորյա Բեքհեմը:
Դիզայների համոզմամբ՝ նրան արտաքին տեսքի համար էին ծաղրուծանակի ենթարկում, որի հետևանքով նա դպրոցական տարիներին «չափազանց հյուծվել էր»:
«Ես հյուծված դեմքով ութամյա աղջիկ էի՝ երկու հյուսքերով ու առջևի ատամների արանքում ճեղքով, որն այնքան մեծ էր, որ կարելի էր սիսեռի հատիկ տեղավորել: Սարսափելի էր: Ես չէի պատկանում նրանց աշխարհին»,- հայտնել է Բեքհեմը:
44-ամյա դիզայները հավատացած է, որ յուրաքանչյուր երեխայի պահվածքի համար պատասխանատու է ընտանիքը, ուստի փորձում է լավ օրինակ ծառայել իր երեխաների համար:
«Երեխաներից հետո սկսում ես արժևորել մի շարք երևույթներ, սկսում ես գիտակցել, որ նրանք նկատում են ամեն ինչ»,- հայտնել է դիզայները:























































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները