«Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է». լրատվամիջոցները հայտնում են Արմեն Ջիգարխանյանի՝ նախկին կնոջ հետ միանալու մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայտնել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ վերամիավորվելու մասին: Դերասանի խոսքով՝ նա, թեև առողջական խնդիրներին, իրեն լիովին երջանիկ է զգում:
«Մենք իրականում չգիտենք` ինչպիսին է երջանկությունը… լուռ, աղմկոտ… Ահա ես մտածում եմ, որ երջանկությունն այն է, երբ դու ինչ-որ բան հաղթահարում ես: Երբ ցավն ավարտվում է՝ դա երջանկության գագաթնակետն է: Առանց սխալների, միևնույն է, չէի ապրի: Այս կյանքում սխալվում է յուրաքանչյուրը»,- արտիստի խոսքերը մեջբերել է СтарХит-ը:
Արմեն Ջիգարխանյանը Վլասովայից բաժանվել է 2015 թվականին, այնուհետև ամուսնացել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Այս ամուսնությունից հետո Վլասովան մեկնել էր ԱՄՆ՝ բնակության: Սակայն երիտասարդ դաշնակահարուհու հետ ամուսնությունը երկար չտևեց: 2017 թվականի աշնանը զույգը բաժանվել է: Այդ ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:
«Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, միասին կծերանանք»,- ասել է 83-ամյա ռեժիսորը:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները