Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հաճախ խախտում են թագավորական ընտանիքի ոսկե կանոնները
Կանոնները ստեղծված են, որպեսզի խախտվեն: Դա հենց այն է, ինչ մտածում են թագավորական ընտանիքի որոշ ներկայացուցիչներ: Մինչև վերջերս արքայադուստր Դիանան էր համարվում «ապստամբ», և նրա գործողությունները ոչ միանշանակ էին ընդունվում: Այժմ արքայազն Հարրին և Մեգան Մարքլն են աչք փակում պալատական էթիկետի վրա:
Մեգան Մարքլը կրծկալ չի կրում պաշտոնական միջոցառումների ժամանակ:
Համաձայն չգրված արքայական կանոնների՝ թագավորական ընտանիքի կանանց վայել չէ ներկայանալ պաշտոնական միջոցառումներին առանց ներքնազգեստի այդ տարրի: Սակայն որպես ֆեմինիզմի կողմնակից՝ Մարքլը վստահ է, որ էլեգանտ ոճը կարելի է և անհրաժեշտ է համատեղել հարմարավետության հետ:
Նույնը վերաբերում է նաև անկախ եղանակից զուգագուլպա կրելուն. այս կանոնը ևս Մարքլն անտեսում է: Նա կրում է նաև բոկոտիկ, ինչը թագավորական ընտանիքի համար տաբու է:
Նա նաև չի խորշում կրել սև զգեստ, որը թագավորական ընտանիքի կանայք կրում են միայն վշտալի իրադարձությունների դեպքում:
Զույգը հանրության առջև չի թաքցնում զգացմունքները. նրանք համբուրում են և գրկում են միմյանց հանրության աչքի առջև, և նման ժեստերը հազվադեպ չեն:
Մարքլի մյուս ժեստը ցույց է տալիս, թե նա որքան համեստ է: Էթիկետի մասնագետի պնդմամբ, թագավորական ընտանիքի ներկայացուցիչների համար մեքենայի դուռը բացում և փակում է հատուկ աշխատակից, սակայն Մարքլի դեպքում դուռը փակողը և բացողն ինքն է:
Մինչ ամուսնությունը արքայազն Հարրին իր պաշտոնական այցն ավարտելուց հետո մեկնել է Կանադա հանդիպելու Մեգան Մարքլին, մինչդեռ ընդունված է, որ պաշտոնական այցն ավարտելուց հետո արքայական ընտանիքի ներկայացուցիչները պետք է վերադառնան Լոնդոն՝ չխառնելով գործնական և անձնական հարցերը:
2018 թվականին զույգն, այցելելով Ավստրալիայի հայտնի Բոնդի Բիչ լողափը, շրջել է բոկոտն, ինչը ևս արգելվում է չգրված օրենքներով:
Մեգան Մարքլը հաճախ քայլում է իր ամուսնու առջևից, մինչդեռ ենթադրվում է, որ ավելի ցածր ծագում ունեցողը պետք է առաջ չանցնի:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել