Քսենյա Սոբչակն ու Կոնստանտին Բոգոմոլովն այսօր ամուսնացել են
ՌԴ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովն այսօր ամուսնացել են: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, զույգն իր ամուսնությունը գրանցել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ամուսնության պալատ»-ում:
Նշվում է, որ զույգը պսակադրության վայր է այցելել սև մեքենայով, որի վրա գրված է եղել՝ «Մինչև մահը չբաժանի մեզ»:
Այսօր ավելի վաղ հեռուստահաղորդավարուհին Instagram-ում հարսանյաց զգեստով լուսանկար էր հրապարակել: Կադրում Սոբչակը մեջքով շրջված է դեպի լուսանկարիչը` ժանյակե զգեստով և երկար քողով:
«Ինձ թվում է՝ ես պատրաստ եմ գլխավոր օրվան»,- լուսանկարին կից գրել էր հեռուստահաղորդավարուհին:
37-ամյա Սոբչակի և 44-ամյա Բոգոմոլովի հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու «Петровский пассаж» առևտրային համալիրում:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Սոբչակն ու դերասան Մաքսիմ Վիտորգանը հայտնել էին, որ վաղուց առանձին են ապրում, սական շարունակում են միասին դաստիարակել իրենց որդուն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները