Սամարայում ոչ սթափ վիճակում ելույթ ունեցած Դիմա Բիլանին սխալն ուղղելու հնարավորություն են տվել
Ռուս երգիչ Դիմա Բիլանը անվճար համերգ կտա Սամարայի բնակիչների համար՝ հայցելով նրանց ներողամտությունը Մոսկվայի օրվան նվիրված համերգին բեմում «ոչ պատշաճ պահվածքի» համար: Այդ մասին հայտնել է շրջանի նահանգապետ Դմիտրի Ազարովը, հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ազարովը նշել է, որ իր հետ կապ է հաստատել երգչի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան և խնդրել թույլատրել Բիլանին անվճար համերգ տալ և հնարավորություն տալ նրան անձամբ ներողություն խնդրել հանդիսատեսից: Սամարայի քաղաքապետ Ելենա Լապուշկինայի հետ հանդիպումից հետո նահանգապետը որոշել է սեպտեմբերի 29-ին Դիմա Բիլանին համերգի համար տրամադրել Քույբիշևի հրապարակը:
Ազարովը շեշտել է, որ ինքը հասկանում է Սամարայի բնակիչների վրդովմունքը, որոնք ականատես են եղել երգչի ելույթին արբած վիճակում: «Այնուամենայնիվ, սխալվելը շատ ավելի հեշտ է, քան դա ընդունելն ու կրկին անվճար համերգով հանդես գալը: Դրա համար հաստատ Դիման արժանի է երկրորդ հնարավորության», - ասել է նա:
Նա հույս է հայտնել, որ քաղաքի բնակիչները կընդունեն երգչի ներողությունը, քանի որ նրանք «առանձնանում են բարությամբ»: «Հուսով եմ, որ նոր ներկայացման ժամանակ ամեն ինչ լավ կլինի, և քաղաքը կրկին կունենա հետաքրքիր հանգստյան օրեր» - ամփոփել է Ազարովը:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին հաղորդվել էր, որ Դիմա Բիլանի համերգին ներկա գտնվածները քննադատել էին նրան՝ բեմում «ոչ պատշաճ պահվածքի» համար: Երգչին մեղադրում էին վոկալի փոխարեն տարօրինակ հնչյուններ արտաբերելու և նաև անպարկեշտ ժեստեր ցուցադրելու մեջ: Ավելի ուշ, Բիլանը խոստովանել էր, որ ելույթ է ունեցել ոչ սթափ վիճակում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները