Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է իր առողջական խնդիրները
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ բժիշկները Քիմ Քարդաշյանի մոտ գայլախտի և ռևմատոիդ արթրիտի ախտանշաններ են հայտնաբերվել, ինչի մասին առաջինը տեղեկացել է Keeping Up With The Kardashians իրապատում շոուի նոր եթերաշրջանի հանդիսատեսը: Այժմ ամերիկահայ աստղը Today հեռուստաշոուի շրջանակներում մեկնաբանել է իր առողջական վիճակը:
«Ես զարմանահրաշ բժշկի եմ գտել, բժիշկ Ուոլեսին, որը պարզել է իմ խնդրի պատճառը: Ցավոք սրտի, ստիպված էի դեղամիջոցներ ընդունել ախտանշանների դեմ պայքարելու համար: Մենք գործողությունների ծրագիր ենք մշակել:
Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, սակայն աուտոիմունային խնդիրներն իսկապես վախեցնող են: Մինչ վերջերս ես չէի էլ մտածում, որ հիվանդների շարքը կդասվեմ: Մտքեր են պտտվում գլխում, ամենավատի մասին ես մտածում: Այդ ամենի պատճառով իսկապես հայտնվում ես ընկճված վիճակում: Ես դուրս եմ եկել այդ վիճակից, սակայն շատ էի վախեցել»,- Քիմին մեջբերում է buro247.ru-ն:
Քարդաշյանը հավելել է, որ այս թեմայով ավելի մանրամասն կխոսի իրապատում շոուի նոր մասում:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները