Սելենա Գոմեսի նոր հոլովակը երեք օրվա ընթացքում ավելի քան 5 մլն դիտում է գրանցել
Youtube-ում՝ KygoOfficialVEVO ալիքում, Սելենա Գոմեսն ու դիջեյ Կայգոն ներկայացրել են իրենց համատեղ՝ It Ain't Me երգի հոլովակը: Այն երեք օրվա ընթացքում ավելի քան 5 մլն դիտում է գրանցել: Տեսահոլովակի ռեժիսորը Ֆիլիպ Լոպեսն է:
Կատարողները հոլովակի նկարահանումներին չեն մասնակցել, գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ: Տեսանյութը հուզիչ պատմություն է ներկայացնում երկու սիրահարների մասին, որոնք որոշում են գիշերը շրջել մոտոցիկլով: Սակայն երիտասարդը կորցնում է կառավարումը, լուրջ վթարի ենթարկվում եւ կոմայի մեջ ընկնում: Միաժամանակ, նրա հոգին մնում է երկու աշխարհների միջեւ՝ փորձելով գտնել տուն տանող ճանապարհը: Մինչ տղան հիվանդանոցում է, աղջիկը չի հեռանում նրա կողքից՝ սպասելով, թե երբ է սիրելին դուրս գալու կոմայից:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...