Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է իր նոր օծանելիքի զվարճալի գովազդային հոլովակը (տեսանյութ, լուսանկերներ)
Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուներին ներկայացրել է իր նոր՝ CR7 Play It Cool օծանելիքի զվարճալի գովազդային հոլովակը, և ապացուցել, որ չի վախենում համարձակ կերպարներով՝ նույնիսկ ընձառյուծի խալաթով և մեծ ու փափուկ հողաթափերով հանդես գալուց, գրում է Daily Mail-ը:
Նոր գովազդային հոլովակում 34-ամյա ֆուտբոլիստն անհաջող օր է ունենում և հայտնվում է մի շարք ձախորդությունների մեջ՝ նույնիսկ ընկնում է լողավազանը, սակայն օծանելիքի մի քանի կաթիլն ամբողջովին վերափոխում են նրա օրը՝ դարձնելով նրան ավելի ինքնավստահ և հաջողակ:
Ֆուտբոլային աշխարհի աստղը, ինչպես գրում է աղբյուրը, անցյալում նույնպես հանդես է եկել մի շարք գովազդային արշավներում, որոնք արժանացել են երկրպագուների բուռն արձագանքին:
Խոսելով նոր օծանելիքի մասին՝ ֆուտբոլիստը հայտնել է. «Ես իսկապես կարծում եմ, որ օծանելիքը կարող է ամբողջովին կերպարանափոխել քեզ: Լավ օծանելիքը քեզ ինքնավստահություն է ներշնչում և երևան է հանում քո ամենակարող եսին, և ես ցանկանում էի այդ զգացողությունն ամփոփել CR7 Play It Cool-ի սրվակի մեջ»:
Ֆուտբոլիստի խոսքով՝ օծանելիքի ստեղծած զգացողությունն իրենց անհաղթելի է դարձնում: Ռոնալդուն հույս է հայտնել, որ մարդիկ նույնպես այդպիսի զգացողություններ կունենան:
Ֆուտբոլիստի խոսքով՝ բոլորս էլ ունենում ենք «անհաջող առավոտներ»:
«Ցանկանում էի, որ մարդիկ ինձ տեսնեն մի կերպարով, որով առաջ չէին տեսել»,- հայտնել է Ռոնալդուն և հավելել, որ այդ պատճառով էլ որոշել է հանդես գալ զվարճալի կերպարում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից