Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում հոգեկան հիվանդություններով
Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ IQ բարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ մյուսներից ավելի շատ են ենթակա հոգեկան խանգարումների, ինչպես նաեւ որոշ սոմատիկ հիվանդությունների առաջացման վտանգին, տեղեկացնում է Planet-today-ը։
Այս հավաստիացումը հաստատվել է փորձի միջոցով, որն անցկացվել է Սիեթլի եւ Խաղաղ օվկիանոսի համալսարանի գիտնականների կողմից։ Նրանք տեղեկություն են հավաքել Mensa կազմակերպության (ԱՄՆ) 3715 անդամների առողջական վիճակի մասին, որոնց ինտելեկտի IQ մակարդակը կազմել է միջինը 85-115։ 130-ից բարձր IQ, մասնագետների հաշվարկով, ունի մոլորակի բնակչության ընդամենը 2 տոկոսը։
Մասնագետներն անցկացրել են հիվանդությունների եւ մասնակիցների IQ մակարդակի համեմատական վերլուծություն։ Պարզվել է, որ ինտելեկտուալ կարողությունների աճին զուգընթաց՝ ավելացել է նաեւ մարդու մոտ հիվանդությունների առաջացման վտանգն այդ տեղանքի մյուս բնակիչների համեմատությամբ։ Գիտնականները պարզել են հոգեկան խանգարումների առաջացման 10 տոկոս սովորական քաղաքացիների շրջանում, այն դեպքում, երբ ավելի խելացիների մեջ այդ թիվը կազմել է 20 տոկոս։
Ինչպես պարզել են մասնագետները, բարձր ինտելեկտուալ մարդիկ ավելի հաճախ են ենթարկվում դեպրեսիաների, երկբեւեռ խանգարման։ Նրանք ավելի տագնապային են եւ ավելի հակված ասթմա եւ աուտոիմունային հիվանդությունների հանդեպ։ Նման օրինաչափությունը բացատրվում է նրանով, որ խելացի մարդիկ մյուսներից ավելի լավ են կարողանում վերլուծել ստացված ինֆորմացիան եւ ավելի վառ հույզեր են ցուցադրում տարբեր արտահայտությունների հանդեպ։
Հենց այդ պատճառով էլ նման մարդիկ սթրեսային վիճակներից հետո մյուսներից ավելի հաճախ են հոգեկան խանգարումներ ստանում, ունենում իմունիտետի հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ տարբեր բորբոքային պրոցեսներ օրգանիզմում։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները