Անդրեյ Միրոնովի դուստրը տուժել է երկրպագուի հետապնդումից
Դերասանուհի Մարիա Միրոնովայի փաստաբանը՝ Մաքսիմ Բորիսովը, հայտարարել է, որ իր վստահորդին տեւական ժամանակ հետապնդել է բժիշկ-օնկոլոգ Դմիտրի Բարանովսկին, որը սիրահարված է եղել Անդրեյ Միրոնովի եւ Եկատերինա Գրադովայի դստերը։ Նրանց ծանոթությունը սկսվել է այ պահից, երբ բժիշկը նրա բարեգործական ֆոնդի օնկոլոգիական հիվանդություններով տառապողների բուժման համար քվոտաներ է ստացել։

«2016թ.-ին մենք պատրաստվում էինք նրա դեմ դատարան դիմել, դիմումներ էինք գրում ոստիկանություն։ Պարզվեց, որ նա լուրջ խնդիրներ ունի գլխի հետ, նա նույնիսկ հատուկ կլինիկայում է եղել»,- Բարանովսկու մասին ասել է Բորիսը։

Պարզվել է, որ տղամարդը սիրահարվել է աստղին, եւ ժամանակի ընթացքում կնոջ նկատմամբ կիրքը պարզապես մանիակալ է դարձել։ Նա նրան «Samsung» հեռախոս է նվիրել, որը հետեւելու համար նախատեսված ծրագրեր է ունեցել։ Արդյունքում Մարիա Միրոնովան սկսել է տղամարդուն հանդիպել ամենաանսպասելի վայրերում։ Նա այդ հանդիպումները բացատրել է պատահականությամբ, սակայն աստղը ժամանակի ընթացքում կասկածներ է ունեցել։

Նա մի քանի ամիս անց կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, եւ այդ ժամանակ երկրպագուն սպառնացել է բացահայտել այդ ընթացքում հավաքված տեղեկատվությունը։ «Այդ ժամանակ ամեն ինչ չհասավ գործի հարուցմանը։ Բարանովսկին ստորագրություն տվեց, որ ոչ մի հանգամանքում շանտաժի չի ենթարկի դերասանուհուն, նրանից գումար չին շորթի եւ չի վախեցնի անձնական կյանքի մասին տեղեկություններ տարածելով»,- նշել է Բորիսովը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները