Արիանա Գրանդեն ցանկանում է դատարանի միջոցով 10 մլն դոլար ստանալ Forever 21-ից
Երգչուհի Արիանա Գրանդեն դատական հայց է ներկայացրել Forever 21 ապրանքանիշի դեմ հեղինակային իրավունքների եւ գովազդի մասին օրենքի խախտման համար, հայտնում է Reuters-ը։ Գրանդեն խնդրում է ռեթեյլերից եւ դրա դուստր Riley Rose ցանցից 10 մլն դոլար բռնագանձել ապրանքների առաջխաղացման նպատակով իր իմիջի անօրինական յուրացման համար։

Արիանան եւ նրա իրավաբանները կարծում են, որ ընկերությունը փորձել է մոլորության մեջ գցել գնորդներին։ Իրերն այնպիսի տեսք ունեին, կարծես Արիանան դարձել է ապրանքանիշի պաշտոնական դեսպանը։ Ըստ տեղեկությունների՝ Արինանան, իսկապես, պետք է դառնար ապրանքանիշի դեմքը, այդ մասին բանակցություններն անց էին կացվում դեռ փետրվար ամսին, սակայն արդյունքում Գրանդեին անբավարար քանակով գումար են առաջարկել։ Forever 21-ն առայժմ ոչ մի կերպ չի պատասխանել երգչուհու պահանջներին։
Երգչուհին Twitter-ում ավելի քան 65 մլն, Instagram-ում՝ 163 մլն հետեւորդ ունի։ Reuters-ն ընդգծում է, որ նրա երկրպագուների մեծ մասը համապատասխանում է լսարանի հետ, որի վրա կենտրոնացած է Forever 21-ը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները