«Իսկ հետո դու նրան դեն կնետես, ինչպես բոլորին». Մաքսիմ Ֆադեեւին այլեւս չեն հավատում
Մաքսիմ Ֆադեեւը կարող է վերջնականապես կորցնել մասնագիտական համբավը։ Նախ կոնֆլիկտ տեղի ունեցավ Ելենա Տեմնիկովայի հետ, երբ պրոդյուսերը փակեց նրա թթվածինը, ապա՝ Նարգիզ Զակիրովայի հետ (նրա դեպքում նա նույն սցենարով վարվեց)։ Հանրությունը չէր արձագանքում։ Սիրող մարդկանց միջեւ վեճերը լուրջ չեն լինում։
Իրինա Շիխմանի ալիքով «А поговорить?» հաղորդմանը տված հարցազրույցում Տեմնիկովան պատմել էր կոլեգտիվի ներսում կոնֆլիկտի իրական պատճառների մասին, եւ Ֆադեեւի հասցեին տհաճ արձագանքները սկսեցին մեծանալ ձնագնդիի նման։ Երգչուհին անկեղծացել էր. պարզվում է՝ Ֆադեեւը սիրավեպ ունի Օլգա Սերյաբկինայի հետ։

Զույգը փորձեց դուրս գալ անհարմար իրավիճակից, բայց արդարանալն անիմաստ էր. Տեմնիկովայի խոսքերն առավել համոզիչ էին հնչում։ Օնլայն ռեսուսրը հարցազրույց հրապարակեց նաեւ Նարգիզ Զակիրովայի հետ, որի ընթացքում նա հաստատեց պրոդյուսերի սիրուհու մասին տեղեկատվությունը։

Այսօր Instagram-յան պաշտոնական էջում Մաքսիմ Ֆադեեւը հրապարակել է «Ձայնը» նախագծի մասնակցի լուսանկարն ու հայտնել, որ շուտով այդ աղջկա մասին կիմանան բոլորը։ Երկրպագուները, սակայն, քննադատել են նրան։
«Նայեցի Նարգիզի հարցազրույցը… Զուր եք վիճում լավ երգչուհիների հետ եւ վերցրել եք երգերը… Միեւնույնն է, Նարգիզից լավ այդ երգերը ոչի ոք չի կարող կատարել, շատ եմ ափսփսում… Ձեզ»,- գրել է երկրպագուներից մեկը։ «Իսկ հետո դու նրան դեն կնետես, ինչպես բոլորին»,- հավելում են օգտատերերը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները