Ֆիզիկական բեռնվածությունները բարելավում են սեռական կյանքը. հետազոտություն
Ֆիզիկական բեռնվածությունները ոչ միայն դրականորեն են ազդում օրգանիզմի վրա, այլեւ բարելավում են սեռական կյանքը, տեղեկացնում է CNN-ը։
Աերոբային վարժությունները հատկապես լավ են սրտանոթային համակարգի աշխատանքի բարելավման համար, ինչը խթանում է արյան հոսքն ամբողջ մարմնով, ներառյալ սեռական օրգանները։ Մասնագետների խոսքով՝ այն ամենը, ինչը նպաստում է սրտանոթային համակարգին, նպաստավոր է տղամարդկանց կամ կանանց սեռական ռեակցիայի համար։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս շաբաթական 150 րոպեից ոչ պակաս զբաղվել չափավոր ինտենսիվությամբ ֆիզիկական վարժություններով կամ 75 րոպե՝ ակտիվ աերոբային ակտիվությամբ։ Արագ քայլքը կամ թեթեւ հեծանիվը չափավոր վարժությունների երկու օրինակ են. ավելի եռանդուն վարժությունների օրինակ են վազքը, արագ վազքը հեծանվով կամ մասնակցությունը բասկետբոլի կամ ֆուտբոլի խաղին։
Նոր հետազոտությունը ենթադրում է, որ աերոբային վարժությունների նոր մակարդակները կարող են էլ ավելի բարելավել սեռական հնարավորությունները, տոկունությունը եւ ակտիվ տղամարդկանց ու կանանց ցանկությունը։
Հետազոտության հեղինակի՝ դոկտոր Բենջամին Բրեյերի խոսքով՝ հետազոտությանը մասնակցել են սիրողական մակարդակի մարզիկներ, որոնք «իսկապես ակտիվ են եւ սիրում են սպորտը»։ «Դա մարդկանց հատուկ խումբ է,- ասել է Բրեյերը,- արտասովոր մարդիկ։ Սա բավական առողջ խումբ է»։
Շաբաթը 4,5 ժամվա ընթացքում 11 կիլոմետր վազած տղամարդկանց մոտ էրեկտալ դիսֆունկցիայի հավանականությունը նվազել է 23 տոկոսով։
Բայց արդյունքները շատ ավելի ցնցող էին կանանց մոտ։ Շաբաթն ընդամենը 4 ժամ վազքը 30 տոկոսով կրճատում է կանանց սեռական դիսֆունկցիայի հավանականությունը։ «Նրանց մոտ գրգռվելու, օրգազմի խախտումների հետ կապված շատ ավելի քիչ խնդիրներ են եղել»։
Բրեյերը նշում է, որ հետազոտությունը միայն ճանաչողական էր, քանի որ այն իրականացվում էր օնլայն եւ հիմնվում ֆիզիկական ակտիվության եւ սեռական դիսֆունկցիայի մակարդակների ինքնագնահատականի վրա։
«Մենք չենք կարող վերջնականապես ասել, որ մեկը մյուսի առաջացման պատճառ է հանդիսանում»,- ասել է Բրեյերը, մանավանդ որ սեռական բավարարվածության վրա կարող են ազդել շատ բաներ, ինչպես, օրինակ, սեփական արժանապատվության զգացողությունը, լավ քունը եւ հարաբերությունների որակը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը