Սկանդալային փառատոն. ինչո՞ւ են մոդելներին հարցաքննության հրավիրել
Fyre Festival փառատոնը, որի կազմակերպիչներն այցելուներին հեղինակային խոհանոց էին խոստացել, հինգաստղանի վիլլաներ եւ Բահամյան կղզիների դրախտային բնապատկերներ, սակայան կարողացել էին ապահովել միայն պանրով բուտերբրոդներ եւ վրաններ, արդեն իսկ լեգենդ է դարձել։
Ըստ դատական փաստաթղթերի, որոնք հայտնվել են The Wall Street Journal-ի տրամադրության տակ, Քենդալ Ջենները եւ Էմիլի Ռատակովսկին պատկառելի գումար են ստացել սոցիալական ցանցերում փառատոնի առաջխաղացման համար։ Այժմ նրանց դեմ հայց են ներկայացնում շահախարդախությանը մասնակից լինելու համար։

Ամերիկյան հայտնի գործակալությունների սուպերմոդելները՝ Քենդալ Ջենները, Բելլա Հադիդը եւ այլք, 2017թ.-ին փորձել են սոցիալական ցանցերում գովազդային հոլովակների եւ հրապարակումների միջոցով մարդկանց ներգրավվել փառատոնին։ Եվ, իհարկե, ոչ անվճար. Billboard-ի հաղորդմամբ՝ ըստ որոշ տվյալների՝ IMG Models-ը ստացել է 1,2 մլն դոլար, DNA-ը՝ 299 հազար դոլար, Քենդալ Ջենները՝ 275 հազար դոլար, իսկ մյուս մոդելներին հազար դոլար են վճարել Instagram-յան յուրաքանչյուր հրապարակման համար։

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղը փառատոնի առաջխաղացման գործում իր դերի մասին վերջին հայտարարության մեջ նշել է. «Մարդիկ ինձ հետ կապ են հաստատում առաջխաղացման եւ գովազդի համար, բայց ես երբեք հստակ չգիտեմ, թե ինչով դա կավարտվի, դա միշտ ռիսկ է։ Ես, իհարկե, մի քանի հետազոտություն եմ անցկացնում, սակայն եթե դա սկսնակ ապրանքանիշ է, ես միայն կարող եմ հույս դնել նրա վրա, ինչ ասում են կազմակերպիչները։ Դու երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա»։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը