Սինդի Քրոուֆորդի դուստրն առաջին անգամ թոփլես զարդարել է «Vogue»-ի շապիկը
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, որը սեպտեմբերի 3-ին 18 տարեկան է դարձել, հայտնվել է «Vogue» ամսագրի բրիտանական տարբերակի շապիկին։ Նրա լուսանկարները հրապարակվել են հրատարակության Instagram-յան էջում։
Ամսագրի հոկտեմբերյան համարի համար մոդելը լուսանկարվել է սեւ-սպիտակ զգեստով եւ խոշոր գլխազարդով։ Ոճաբանները մոդելի կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերով։

Մյուս լուսանկարներում Գերբերը պատկերված է սեւ տոպով, որը կրում է մերկ մարմնին, ինչպես նաեւ Comme des Garcons վերարկու։
«Վերջին մի քանի սեզոնի ընթացքում մոդելը, որը պոդիումների մշտական դերակատար է եւ Սինդի Քրոուֆորդի դուստրը, վերածվել է ներաձեւության աշխարհի գլխավոր հայտնիներից մեկը»,- լուսանկարի մեկնաբանություններում նշել են էջի վարողները։

Նոր համարում Կայա Գերբերը պատմում է թվային աշխարհում մեծանալու, հանրային լինելու եւ այն մասին՝ ինչպես է դարձել նոր սերնդի դեմքը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները