Կիրկորովը հայհոյել է Սոչիում «Նոր ալիք»-ի փորձի ներկաներին
Ֆիլիպ Կկրկորովն առանձնացել է հերթական սկանդալային քայլով: Սոչիում «Նոր ալիք 2019» փառատոնին ելույթի փորձի ընթացքում նա հայհոյել է իր օգնականներին ու շոուի կազմակերպիչներին: Տեսանյութը, որում պատկերված է զայրացած էստրադային երգիչը, հրապարակվել է Instagram-յան sochi_on_line էջում:
«Քանի դեռ ես տեսախցիկներով մեկ ժամ փորձ չանեմ, ձեր շոուն չի սկսվի, ձեզ համար հասկանալի՞ է: Եվ ես թքած ունեմ ձեր ուղիղ եթերի վրա: Քանի դեռ ես չեմ փորձի տեսախցիկներով… Քանի դեռ այստեղ չեն հայտնվել տեսախցիկները, ոչինչ չի լինի»,- ասել է նա:
Կիրկորովը նաեւ հավելել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ժամը քանիսին պետք է սկսվի շոուն:
«Նոր ալիք 2019»-ը Սոչիում մեկնարկել է օգոստոսի 24-ին, կավարտվի 29-ին: Կիրկորովը փառատոնին արդեն իսկ չորս անգամ ելույթ է ունեցել: Ելույթ ծրագրված է նաեւ այսօր՝ միջոցառման հանդիսավոր փակման արարողության ընթացքում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները