Գեղեցիկ մարդիկ նվազ երջանիկ են սիրո մեջ, քան շրջապատին է թվում
Կողքից թվում է, թե գեղեցիկ մարդիկ հաջողակ են ամեն ինչում։ Նրանք ունեն ամենաբարձր աշխատավարձերը, ամենաշատ ծանոթությունները, ավելի առողջ են։ Բայց մի՞թե իրականում այդպես է։
Այս հարցը գրավել է Հարվարդի համալսարանի գիտնականների ուշադրությունը, որոնք պատասխանը պարզելու համար նոր հետազոտություն են ձեռնարկել։ Գիտնականները պարզել են, թե ֆիզիկական գրավչությունը ինչ դեր է կատարում հաջող ու կայուն հարաբերությունների հարցում , հայտնում է Psychologytoday-ը։
Արդյունքում պարզվել է, որ գեղեցիկ մարդիկ նվազ երջանիկ են սիրո մեջ,քան շրջապատին է թվում։ Մասնագետները սկզբում երկու ուսումնական հաստատություններում ուսումնասիրել են ֆիզիկական գրավչություն ու ամուսնության հաջողության միջեւ կապը՝ երեսուն տարվա կտրվածքով։ Ուսումնասիրվել են ուսանողների գնահատականները ու նրանց լուսանկարների ստացած «լայքերը» սոցցանցերում։
Հաջորդ փուլով վերլուծել են լուսանկարներում պատկերված մարդկանց ամուսնությունների ու ապահարզանների մասին տեղեկությունները։ Արդյունքում պարզվել է, որ ավելի գրավիչ արտաքինով մարդիկ ավելի կարճատեւ ամուսնություններ են ունեցել ու ավելի հակված են եղել ամուսնալուծությունների։ Հետո գիտնականները հավաքել են տեղեկություններ հանրահայտ մարդկանց հարաբերությունների, նրանց ամուսնությունների տեւողության ու ապահարզանների քանակի մասին։
Հաշվի են առել թե այդ հանրահայտ մարդկանց գեղեցկությունը, թե նրանց ամուսնական կյանքի մասին տեղեկությունները։ Պարզվել է, որ նրանց կյանքում էլ է նույն իրավիճակը։ Նրանք, ովքեր առավել գրավիչ են համարվում, ավելի կարճատեւ են ամուսնացած եղել։ Այսինքն ֆիզիկական գրավչությունը հիմնականում բարձրացնում է ապահարզանների հավանականությունը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...