Գարիկ Խարլամովի կինը Մալդիվներում հանգստացել է 53 հազար դոլարով եւ գիրացել
Դերասանուհի Քրիստինա Ասմուսը՝ հումորիստ Գարիկ Խարլամովի կինը, օգոստոսի վերջը հնգամյա դստեր հետ անցկացրել է Մալդիվներում։
Խարլամովին չի հաջողվել հանգստի մեկնել. նա նկարահանվոմ է երկու մեծ նախագծերում, եւ որպեսզի Քրիստինան չնեղանա, հումորիստը կնոջ հանգստի համար վճարել է JOALI շքեղ հյուրանոցի ծախսերը։ Ասմուսի հսկայական վիլան, որից տեսարան է բացվում դեպի օվկիանոս, 14 գիշերվա համար արժեցել է մոտ 53 հազար դոլար։

Այս արժեքի մեջ ներառված է նաեւ սնունդը. ճաշատեսակների ընտրությունն այնքան հարուստ է եղել, որ Քրիտինան գիրացել է 5 կիլոգրամով։ Նա ստիպված է եղել մարզվել կորտում, մինչ դուստրը դայակի հսկողության ներքո լողացել է լողավազանում։

Մնացած ժամանակահատվածում Քրիստինան արեւայրուք է ընդունել։ «Որքան հնարավոր է շատ արեւայրուք ընդունելու ցանկություն չունեմ։ Պարզապես դուր է գալիս պրոցեսը՝ տաքանալ, լսել ալիքներ, մտածել ամենի մասին։ Ու թեեւ սիրում եմ լողալ, հանգստի ընթացքում ծուլանում եմ»,- կիսվել է դերասանուհին։ Միայն թե հանգստի նախավերջին օրը Քրիստինան քնել է արեւի տակ ու այրվածք ստացել. այնպես, որ մինչ այժմ ցավ է զգում մաշկին դիպչելիս։ Ավելի ուշ դերասանուհին որոշել է լողալ դիմակով՝ կատվաձկներին դիտելու համար, սակայն լուրջ կտրվածք է ստացել. արյունը դժվարությամբ են կանգնեցրել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները