«Նա սիրում է ոչ միայն մեր երկիրը, այլև բոլոր ազգերին». Անջելինա Ջոլիի հայրը Թրամփին անվանել է «դարի մեծագույն նախագահը» (լուսանկարներ)
Դերասան Ջոն Վոյթն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «դարի մեծագույն նախագահը» և ծաղրել է «արմատական ձախ ուժերին», գրում է Daily Mail-ը:
Կիրակի 80-ամյա դերասանը տեսանյութ է հրապարակել, որում ծաղրել է «արմատական ձախ ուժերին»:
Տեսանյութում Վոյթը, որը դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիի հայրն է, իր աջակցությունն է հայտնել հանրապետականներին, ինչպես նաև հույս է հայտնել, որ Թրամփը կվերընտրվի 2020 թվականին և կպաշտոնավարի նաև երկրորդ ժամկետում:

«Դա խաղաղություն չէ: Դա սեր չէ: Դա ատելություն է ձախ արմատականների շրջանում: Գրքերի ոչ մի քանակ այս ուժերին չի սովորեցնի՝ ինչ է իրական ճշմարտությունը: Ճշմարտությունը զորեղ զգացում է: Սեր…ահա թե ինչին պետք է տանք մեր քվեն»,- «Ուղերձ՝ խաղաղության և սիրո» վերնագրով տեսանյութում հայտնել է դերասանը:
«Պետք է ասեմ, որ մենք՝ Հանրապետական կուսակցության անդամներս, քվեարկել ենք հանուն զարգացման, անվտանգության և հանուն այն համայնքի, որտեղ բոլորը կարող են խաղաղ ապրել»,- գրել է Վոյթը և հավելել, որ, դժբախտաբար, «ձախ արմատականները» միայն ատելություն և մաղձ են տարածում:
Դերասանի խոսքով՝ նախագահ Թրամփը ճշմարտության, սիրո և արդարության մարդ է. «Նա ոչ միայն սիրում է մեր երկիրը, այլև բոլոր ժողովուրդներին: Նա դարի մեծագույն նախագահն է»:
Տեսանյութի վերջում դերասանը կոչ է արել աղոթել, որպեսզի Թրամփը պաշտոնավարի նաև հաջորդող 4 տարիների ընթացքում:



















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները