Մինչեւ բեղմնավորումը երեխայի սեռը որոշելը կարող է իրականություն դառնալ
Մինչեւ բեղմնավորումը երեխայի սեռը որոշելը կարող է իրականություն դառնալ: Հիրոսիմայի համալսարանի գիտնականները ներկայացրել են սաղմի սեռի ծրագրավորման բացառիկ եղանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» (Ղրիմ):
X-քրոմոսոմը սեռական քրոմոսոմ է, որը մասնակցում է սեռի որոշմանը: Բոլոր կաթնասուն էգերի մոտ 2X-քրոմոսոմ կա (XX), իսկ արուների մոտ մեկ X-քրոմոսոմ եւ մեկ Y-քրոմոսոմ (XY): Այդ պատճառով կաթնասունների մեծ մասի մոտ արական եւ իգական սերնդի հարաբերակցությունը կազմում է մոտ 50 տոկոս, քանի որ սերմնաբջիջների կեսը պարունակում է կամ X-քրոմոսոմ կամ Y-քրոմոսոմ:
Նոր մեթոդը կայանում է X-քրոմոսոմով սերմնաբջիջների դանդաղեցման մեջ՝ որոշակի ռեցեպտորների ակտիվացման միջոցով: Արհեստական բեղմնավորման ժամանակ կիրառված այս մեթոդը թույլ է տվել ստանալ մկների սերունդ, որը 90 տոկոսով կազմված է արուներից:
«Այս հետազոտությունում մենք ձգտում էին նույնականացնել յուրաքանչյուր սեռական քրոմոսոմում ծրագրավորված կոնկրետ գեները, որոնք կարող էին բացատրել X եւ Y սերմնաբջիջների հնարավոր ֆունկցիոնալ տարբերությունները:
Հիմնվելով այդ մոտեցումից ստացված ապացույցների վրա՝ մենք մշակել ենք նոր արագ եւ պարզ տեխնոլոգիա, որն առանց տեսակավորման հատուկ եւ բարդ համակարգերի թույլ կտա մկների արական եւ իգական սերունդ ստեղծել», — գրում են գիտնականները:
Գիտնականները, սակայն չեն ստուգել՝ արդյոք այդ մեթոդիկան աշխատում է կաթնասունների այլ տեսակների դեպքում, սակայն նախորդ աշխատանքները ցույց են տվել, որ այդ տեխնոլոգիան համադրելի է մարդու եւ խոզի սերմնահեղուկի հետ:
Գիտական աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է PLOS ամսագրում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը