ՀՔԾ-ի հետքայլը՝ Արամն ազատության մեջ է. Արմեն Աշոտյան
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Արամին առաջադրեց մեղադրանք, նա ցուցմունք տվեց, ընդունեց իր մեղքը, իմ և իր այլ ընկերների կողմից հավաքագրված գումարը փոխանցվեց դեպոզիտային հաշվեհամարի վրա՝ մինչև դատարանի վերջնական վճիռը փոխհատուցելով իրեն վերագարվող վնասը և ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստրոգրությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա գրել է. «Եվս մեկ անգամ շեշտում եմ, Արամը ընդունեց մեղքը ու գումարը վերադարձվել է, նա չի խորշել դրանից։ Արամը ձերբակալությունն եմ համարում եմ քաղաքական հետապնդում։
Ու հենց դրա համար հարց է ծագում: Ինչու՞ այսօր ՀՔԾ-ն գնաց այս ճանապարհով, եթե կարելի էր ի սկզբանե, չեփել այս ամբողջ շիլան ու նույն բանն անել դեռ երեկ, առանց Արամին քաղաքական շարժառիթներով և անհիմն ձերբակալելու։ Ինչու՞, եթե մենք պատրաստակամ էիք ողջ վերագրվող վնասը փոխհատուցել՝ մինչև դատարանի վերջնական վճիռը:
Պատասխանն իմ համար պարզ է:
Իշխանությունները չստացան 3 ակնկալվող արդյունք՝ իմ վրա ցուցմունք, իմ լռությունը և հանրային աջակցույթուն: Արամը չկոտրվեց և իմ վրա շինծու ցուցմունք չգրեց։ Ինձ լռեցնել չհաջողվեց: Իսկ հանրային կարծիքը շնորհիվ բազում ազնիվ ու շիտակ մարդկանց, անկախ քաղաքական տարաձայնություններից, մերժեց «Հերթական թալանչին» ի սկզբանե ձախողված ներկայացումը:
Ուզում եմ բոլորին խորին շնորհակալություն հայտնել ձեր աջակցության, սատարման, համերաշխության և ազնվության համար: Հատուկ շնորհակալությունս փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Դուք միասին ապացուցեցիք, որ մարդ տեսակը Հայաստանում դեռ չի վերջնականորեն չի վերացել:
Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը»:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով