Մերի Մակարյանը դուստր է ունեցել, երեխայի անունն արդեն որոշված է
Օգոստոսի 14-ին ծնվել է դերասանուհի, հեռուստահաղորդավար Մերի Մակարյանի առաջնեկը։ ԱՄՆ-ում գտնվող Մերի Մակարյանը դուստր է ունեցել։ Դերասանուհու մայրը՝ Ռուզան Ավոյանը, ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ շատ լավ է անցել, երեխայի անունն արդեն որոշված է, բայց այդ մասին կհայտնի ինքը՝ Մերին:
«Մերին իր ուժերով է ծննդաբերել, կեսարյան հատում չի եղել, պարզապես մեկ ամբողջ օր տևեց ծննդաբերությունը»,-ասաց նա։ Առաջիկայում դերասանուհու մայրը անպայման կմեկնի ԱՄՆ՝ թոռնիկին տեսնելու:
«Բոլորն այնտեղ են եղել՝ հարազատները, ընկերները, շատ գեղեցիկ դիմավորել են երեխայի ծնունդը։ Հետաքրքիր ու խորհրդանշական ձևավորված նվերներ են ստացել մայրն ու դուստրը: Նկարները կհրապարակի Մերին՝ կտեսնեք»։
Ով պետք է օգնի Մերիին երեխայի խնամքի հարցում, եւ արդյոք նա կշարունակի՞ իր կարիերան, թե՞ ոչ, դերասանուհու մայրն ասաց.«Այդ մասին վաղ է խոսել, կարիերան անպայման կշարունակի, սակայն թե երբվանից՝ հայտնի չէ։ Խնամքի հարցում իրենք ամուսիններով վստահ եմ, գլուխ կհանեն: Դեռ Երջանկության բերկրանքն են վայելում։ Հետոն արդեն կյանքը ցույց կտա, թե ինչքան ժամանակ կտրամադրի երեխայի խնամքին, երբ և ինչպես կդասավորվի ամենը ընթացքը ցույց կտա:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը