Քեթի Փերրին միացել է Քարդաշյանների կլանին
Այն բանից հետո երբ Քեթի Փերրին բաժանվեց Օրլանդո Բլումից, երգչուհին չի կարողանում կանգ առնել. նա պարբերաբար զարմացնում է իր երկրպագուներին նոր սանրվածքներով։ Սկզբում Փերրին շատ կարճ կտրեց մազերը եւ շիկահեր դարձավ, հետո ավելի կարճացրեց եւ ավելի բացացրեց մազերը։ Եվ այդ պատճառով նրա նոր կերպարանափոխությունը էլ ավելի զարմացրեց նրա երկրպագուներին. Քերրին հայտնվեց Քիմ Քարդաշյանի կերպարով։

Ի դեպ, նման փոփոխությունը հեշտ բացատրելի է. Քեթիի նոր ոճը Քարդաշյան ընտանիքի ոճաբանի աշխատանքն է։ Այն մասին, որ երկրպագուները չեն սխալվել, եւ որ ոճի փոփոխությանը իրեն ոգեշնչել է հենց Քիմը, Քեթին հավաստիացրել է իր երկրպագուներին՝ լուսանկարներից մեկը ստորագրելով «Քեթի Քարդաշյան»։

Բացի այդ, Քեթին բազմիցս խոստովանել է, որ համակրանք է տածում ռեալիթի–շոուի աստղերի նկատմամբ։ Փերրիի խոսքերով՝ նա Քիմ Քարդաշյանին կանացիության մարմնավորում է համարում, իսկ Քրիս Ջեններին՝ հրաշալի մայր։ «Լսեք, Քրիս Ջեները ինձ համար մեծ նշանակություն ունի։ Եվ սա բացարձակ սարկազմ չէ։ Նա զարմանալի հումորի զգացողություն ունի եւ հրաշալի մայր է»,– կիսվել է երգչուհին իր հարցազրույցներից մեկում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...